«Չէի ուզի նման մարդու՝ պատվերով տրված հարցազրույցը դարձնենք օրակարգի հարց»,-լրագրողների հիշեցմանը՝ ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանը դավաճանել է նրանց, ում հնարավոր էր և հարցին՝ ինչպե՞ս եք պատրաստվում այս տրամաբանությամբ մերժված անձի հետ ճանապարհ անցնել, «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը:
Նա վստահեցրեց՝ ԱԱԾ մարմինների պատմության մեջ Կառլոս Պետրոսյանն ամենավարկաբեկված, ամենաչընդունված անձն է և իրավունք չունի նման գնահատականներ տալ. «Հարցազրույցից պարզ երևում է, որ այդ հարցազրույցը նա տվել է ոչ թե իր կողմից, այլ իրեն ոչ բնորոշ բառապաշարով գրագետ պատրաստված տեքստեր: Կառլոս Պետրոսյանը ԱԱԾ աշխատակիցների հիշողություններում մնացել է մի մարդ, որը շատ վատ բարքեր է բերել համակարգ, որը իր պաշտոնավարման ընթացքում վաճառել է ԱԱԾ աշխատակիցների համար նախատեսված՝ Սևանում հանգստյան գոտին, հյուրանոցը և սեփականացրել է: Իմ՝ ավելի ավագ ընկերները հուշում են»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ