Դիլիջանի Երկրագիտական թանգարանում երեկ բացվել է առաջին բուժքույր Եկատերինա Բակունինայի անվան հիշատակի անկյուն:
Բակունինան եղել է առաջին բուժքույրը և համարվում է գթասրտության խորհրդանիշը։
Մեր զրույցում միջոցառման կազմակերպիչներից ռուս հոգևորական, Եկատերինա Բակունինայի անվան բարեգործական հիմնադրամի ղեկավար Առաման Մանիլովը նշեց, որ Բակունինան եղել է Սանկտ Պետերբուրգի քաղաքապետի աղջիկը և երբ սկսվել է առաջին ռուս – թուրքական պատերազմը՝ Եկատերինան գնացել է մարտի դաշտ որպես գթասրտության քույր.
Կարդացեք նաև
«Հենց նրա շնորհիվ է ստեղծվել բուժքույրական մասնագիտությունը։ Սակայն հեղափոխությունից հետո Եկատերինայի անունը մոռացվել է և, որպեսզի այս հրաշալի կնոջ մասին հիշողությունը վերականգնվի՝ մենք մի քանի վայրերում նրա անվան թանգարաններ ենք բացել: Իսկ հիմա Եկատերինայի հիշատակի անկյունը բացվեց նաև Դիլիջանում, քանի որ Եկատերինան 2-րդ ռուս թուրքական պատերազմի ժամանակ եկել է Դիլիջան և գլխավորել է Կարմիր խաչի գթասրտության խումբը: Եվ մեզ համար շատ նշանակալից է, որ հենց Դիլիջանում է բացվել Եկատերինայի հիշատակի անկյունը։ Մենք շատ կցանկանանք, որ մեր համագործակցությունը Դիլիջանի հետ շարունակական լինի»։
Միջոցառման ընթացքում շնորահակալագրեր և Բակունինայի անվան մեդալներ բաժանվեցին Մարտունիի և Դիլիջանի բուժքույրերին։
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ
2-րդ ռուս չի եղել,եղել է ռուս-թուրքական 2-րդ պատերազմ…ռուսերենից թարգմանելուց բառերի տեղը պետք է հարմարեցնել հայկական շարահյուսությանը….
Շնորհակալություն, կուղղենք