Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղահանված անձինք և նրանց հյուրընկալող ընտանիքները կստանան Համաշխարհային բանկի աջակցությունը

Մայիս 07,2021 14:34

Այսօր Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն և ՀՀ Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը ստորագրեցին «Աջակցություն հակամարտությունից տուժած ընտրանքներին» ծրագրի դրամաշնորհային համաձայնագիրը: Ծրագրային միջոցները տրամադրվում են Պետականաշինության և խաղաղաշինության բազմակողմանի հիմնադրամի (SPF) կողմից՝ 3.72 մլն. ԱՄՆ դոլար արժողությամբ մեկամյա դրամաշնորհի միջոցով:

Հայաստանի կառավարությունը մշակել է սոցիալական պաշտպանությանն ուղղված արձագանքման լայն փաթեթ՝ զարգացման գործընկերների և հասարակական կազմակերպությունների աջակցությամբ: Այս ծրագիրը կիրականացվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Միասնական սոցիալական ծառայություն» առանձնացված ստորաբաժանման միջոցով: Ծրագրի նպատակն է բարձրացնել հակամարտությունից տուժած ընտանիքների դիմադրողականությունը և նվազեցնել հյուրընկալող ընտանիքների ֆինանսական բեռը՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանանց և խոցելի բնակչությանը:

«Ուրախ ենք ստորագրել այս պատեհաժամ համաձայնագիրը՝ Պետականաշինության և խաղաղաշինության հիմնադրամի դրամաշնորհի աջակցությամբ», – ասում է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն: «Այս ծրագիրը չափազանց կարևոր է: Տեղահանված անձանց և նրանց հյուրընկալող ընտանիքներին տրամադրվելիք աջակցությունը կբարձրացնի հակամարտությունից տուժած ընտանիքների դիմադրողականությունը»:

Առաջարկվող ծրագիրը կնպաստի սոցիալական պաշտպանության և զբաղվածության աջակցության այն ծրագրերի ընտրությանը, որոնք ՀՀ կառավարության կողմից մշակված ավելի լայն աջակցության փաթեթի մաս են կազմում ուղղված տեղահանվածներին և նրանց հյուրընկալող ընտանիքներին:

Ծրագրի նպատակներն են.

  • Աջակցել շուրջ 11,530 տեղահանված անձանց՝ վճարելով նրանց ամսական դրամական նպաստ նվազագույն աշխատավարձի չափով (68,000 դրամ), ըստ Հայաստանում գտնվող չափահասի/երեխայի, մինչև 4 ամիս տևողությամբ:
  • Ապահովել դրամական օգնություն/եկամտային աջակցություն Հայաստանի 3,975 ընտանիքներին, որոնք հյուրընկալել են տեղահանված մարդկանց, հիմնական կարիքները հոգալու նպատակով:
  • Ժամանակավորապես սուբսիդավորել զբաղվածության ծրագիր 936 տեղահանված անձանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել աշխատանքային փորձ Հայաստանում և նպաստել նրանց մասնակցությանը աշխատաշուկային և տնտեսական ներգրավվածությանը:
  • Աջակցել 115 տեղահանված անձանց հանրային աշխատանքների ծրագրի միջոցով (դրամ աշխատանքի դիմաց):

«Ծրագիրը նախատեսված է օգնելու մասնավորապես հակամարտությունից տուժած կանանց», – ասում է Համաշխարհային բանկի աշխատանքային խմբի ղեկավար Մադալենա Հոնորատին: «Անցյալ դեկտեմբերին իրականացված բազմաոլորտային կարիքների արագ գնահատման համաձայն՝ կանայք կազմում են տեղահանված չափահաս բնակչության 70 տոկոսը: Դրամական փոխանցումները կօգնեն նրանց ամենօրյա կտրվածքով բավարարել իրենց հիմնական կարիքները: Ավելին՝ ծրագիրը կբարձրացնի տեղահանված ընտանիքների դիմադրողականությունը և կխթանի սոցիալական համախմբվածությունը նրանց հյուրընկալող համայնքներում»:

Պետականաշինության և խաղաղաշինության հիմնադրամը Համաշխարհային բանկի կողմից կառավարվող գլոբալ հիմնադրամ է` անկայունության, հակամարտության և բռնության իրավիճակներում զարգացման կարևորագույն գործողությունների և վերլուծության ֆինանսավորման համար: Հիմնադրամին սիրով աջակցում են Ավստրալիան, Դանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Շվեդիան, Շվեյցարիան, Միացյալ Թագավորությունը և Համաշխարհային բանկը:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31