Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կանադան և Ֆրանսիան կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին

Մայիս 07,2021 13:56

Կանադայի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունները հայտարարություն են տարածել՝ կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ ձերբակալվածներին:

«Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել դեռևս անազատության մեջ պահվող մնացած բոլոր հայ գերիներին: Նախօրեին Ադրբեջանի կողմից 3 հայ գերիների ազատ արձակումը դրական ժեստ էր այս առումով»,- ասվում է Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

«Կանադան ողջունում է Ադրբեջանի կողմից հայ ձերբակալվածների ազատ արձակումը, ինչը առանցքային քայլ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ լուծման գործում: Կանադան շարունակում է կոչ անել ազատել բոլոր ձերբակալվածներին»,- ասվում է Կանադայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31