ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի ֆեսյբուքյան գրառումը
«Ինչպիսի զուգադիպություն։
Երեկ ՀՀ ԱԺ-ում քննարկվում էր Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը։ Զեկույցը այնքան փաստարկված և բովանդակալից էր, որ իմաստալից թերություններ հնարավոր չէր պարզապես գտնել։ Բայց իշխանական մի պատգամավոր փորձեր արեց գտնել և ինչքան սուտ ու կեղծիք կար խմբակցության անունից ելույթով հնչեցրեց ՄԻՊ հասցեին։ Իրեն էլ խայտառակեց, խմբակցությանն էլ, ինձ էլ մեղադրեց Ադրբեջանի հետ աշխատելու մեջ և արժանացավ ծաղրուծանակի այդ անհեթեթության համար։
Կարդացեք նաև
Ադրբեջանի արձագանքը ևս չուշացավ։ Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանը բողոք նամակ է գրել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին մեր մարդու իրավունքների պաշտպանի դեմ։
Նման զուգադիպությունների մասին էր նաև երեկվա իմ ելույթը