Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մամիջանյան. «2017 թվականին Վիկտոր Ենգիբարյանը տենչում էր հայտնվել ԱԺ ընտրությունների ՀՀԿ-ի ցուցակում»

Մայիս 07,2021 13:35

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել է այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի ելույթին

Զուտ փաստեր եմ արձանագրելու Վիկտոր Ենգիբարյանի մասին. ավելին անելու ժամանակ չունեմ։

1. Իր այսօրվա ելույթում Վիկտորը բառացիորեն ասում է, որ զրոյական կետից բանակցությունները սկսելու իրենց հիմար գաղափարը «անհեռատես էր, անհեռանկարային էր»։ Այսինքն՝ փաստացի հայտարարում է, որ կապիտուլյանտի մեղքով են տապալվել Արցախյան հիմնահարցի բանակցությունները։

2. Մեր հասարակությանն առաջարկում է «դադարել լինել շատ զգայուն Արցախի հարցում»։

3. 2017 թվականին Վիկտոր Ենգիբարյանը տենչում էր հայտնվել ԱԺ ընտրությունների ՀՀԿ-ի ցուցակում, բայց իր իսկ ներկայացրած քարոզչական բյուջեից ակնհայտ էր, որ երիտասարդն ուզում է հա՛մ մանդատ «կպցնել», հա՛մ էլ շտաբային ուռճացված ծախսերի հաշվին մի երկու կոպեկ փող աշխատել։ Բնականաբար, այդ գործարքը տապալվեց։

4. Նույն թվականին երիտասարդն ինձ խնդրում էր, որ դասավանդի ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում՝ ինքն իրեն անվանելով «Եվրոպայի հարցում ՀՀ ամենալավ մասնագետ»։ Բնականաբար, մերժում ստացավ։

Կապիտուլյանտի ԲՈԼՈՐ ուսապարկերին խորհուրդ կտամ լուռ մնալ ու վայելել իրենց համար այդքան բաղձալի մանդատները տիրելու վերջին շաբաթները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31