Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշին հայտարարել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք: Համապատասխան հրամանը հրապարակվել է նախագահական կայքում:
«Շուշիում պետական կառավարման և իրավական կարգավորման հետագա կատարելագործումը ոչ միայն կծառայի քաղաքում պատմամշակութային ժառանգության պահպանմանը և վերականգնմանը, այլև պայմաններ կստեղծի անխափան զարգացման համար»,- ասվում է հրամանի տեքստում:
Դրանում նաև նշվում է, իր անհրաժեշտ է «վերականգնել Շուշայի պատմական տեսքը»:
Կառավարությանը հանձնարարվել է լուծել այդ կարգադրության հետ կապված հարցերը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ