«Փառք աստծո, ներքին կայունությամբ եւ խաղաղ մթնոլորտում երկիրը գնում է ընտրությունների։ Վիրավոր հայրենիքը ճակատագրական համապետական միջոցառման է գնում։ Նախորդ փորձը ցույց է տվել բոլոր բացասական դրսեւորումները»,-ԱԺ լիագումար նիստում այսօր ՀՀ դատախազության 2020թ․-ի տարեկան հաղորդման քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով հունիսի քսանին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
«Ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին առանց բացառության հորդորում եւ կոչ եմ անում դրսեւորել բացառապես իրավահպատակ վարքագիծ, անկեղծ, առանց խաբելու եւ կեղծելու, առանց ատելության խոսքի ու վիրավորանքի ներկայանալ հանրությանը։ Ամեն մեկն իր տեղում պատասխանատու պետք է լինի, որ ՀՀ ամեն քաղաքացի հանգիստ պայմաններում ազատ կամքն արտահայտի»,-նշեց Արթուր Դավթյանը։
Նա միաժամանակ շեշտեց․ «Նախազգուշացնում եմ, որ եթե որեւէ մեկի մտքով անցնի օրենքը շրջանցել, բարեկամաբար զգուշացնում եմ՝ հետեւանքները լինելու են ցավոտ, արձագանքը՝ շատ-շատ կոշտ»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ