«Քաղաքական բանավեճի մեջ չեմ մտնի, բայց հակադարձեմ այսպես։ Պարոն Բաբաջանյանը թվարկեց կոռուպցիոն հանցագործությունների համար քրեական հետապնդման ենթարկված անձանց մի փոքր ցանկ։ Կուզեի հարցնել՝ երբեւէ որեւէ երկրում տեսե՞լ եք նման արդյունք։ Տեսե՞լ եք քրեական հետապնդման ենթարկված անձանց նման պատկառելի ցանկ։ Բա ո՞նց եք պատկերացնում, դա հենց այնպե՞ս եղավ»,-ԱԺ նիստում այսօր անդրադառնալով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ դատախազությանն ուղղված մեղադրանքներին՝ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
«Չեք ուզո՞ւմ հասկանալ, որ այդ ամենն աշխատանքի եւ քրտինքի արդյունք է։ Միաժամանակ պատկերացնենք, որ գործընթացներն իրավական են։ Հանրային ակնկալիք կա, բայց երբ խոսքը վերաբերում է քրեական հետապնդումներին, բոլորը պետք է հասկանան, որ իրավական գործընթացների շրջանակում պետք է լինի այդ ամենը։ Այո, ոչ ցանկալի արդյունք էլ է հնարավոր, բայց իրավական գործընթացները պետք է լինեն անձեռնմխելի»,-շեշտեց Արթուր Դավթյանը։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ԱԺ լիագումար նիստում քննարկվում է ՀՀ դատախազության 2020թ․-ի տարեկան հաղորդումը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ