Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմին պատրաստ լինելու կամ այն վարելու վերաբերյալ հարցերը կպարզաբանվեն քրեական գործերով»․ գլխավոր դատախազ

Մայիս 07,2021 12:39

Պատերազմի եւ հետպատերազմյան շրջանի հետ կապված բոլոր հարցերը պետք է պարզաբանվեն քրեական գործերով։ Այս մասին ԱԺ լիագումար նիստում այսօր ՀՀ դատախազության 2020թ․-ի տարեկան հաղորդման քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Դրանք պետք է պարզաբանվեն բացառապես քրեաիրավական գործընթացների արդյունքում։ Բոլորի համար էլ ակնհայտ է լինելու, թե կոնկրետ իրավիճակում ում պատասխանատվությունը եւ ում մեղքն ինչպես է դրսեւորվել։ Ներքին՝ զինվորական ծառայության դեմ ուղղված բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել։ Շատ հստակ պետք է ասեմ, որ անձամբ ես եւ դատախազությունը հետեւողական ենք, որ պատերազմին առնչվող բոլոր հանցավոր դրսեւորումները, պատերազմին պատրաստ լինելու կամ այն վարելու վերաբերյալ հարցերը պարզաբանվեն քրեական գործերով»,-վստահեցրեց Դավթյանը։

Ինչ վերաբերում է պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործություններին՝ Արթուր Դավթյանը հայտարարեց․ «Դատախազությունը հետեւողական է, որպեսզի բացահայտվի ամեն զինվորականի եւ պաշտոնյայի, հրաման արձակողի մեղքը, որպեսզի այն հիմնավորվի պատերազմական հանցագործությունների կատարման մեջ։ Ապացույցների ձեռքբերման գործընթացն ամենօրյա է։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն այդ հարցում մեզ օգնում է քաղաքական հայտարարություններով, որոնք կարեւոր ապացուցողական նշանակություն են ունենալու»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31