Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդը, որը ժողովրդի ջարդը սկսել էր Թատերական հրապարակում, մայիսի 9-ին որոշել է վերադառնալ այդ հրապարակ՝ ձեր թողտվությամբ»․ Բաբաջանյան

Մայիս 07,2021 11:43

«ԱԺ աշխատակազմին պետք է խնդրել, որպեսզի իշխող խմբակցության պատգամավորների աշխատասենյակներում հայելիներ տեղադրեն։ Ձեզ հայելիներ են պետք, որպեսզի իրապես հասկանաք, թե ինչքան անբովանդակ են ձեր հայտարարությունները, հանձնառությունները եւ որքան կամազուրկ եք դուք, եւ թե ինչպես ենք մենք հայտնվել այս իրավիճակում՝ ձեր կամքի բացակայության պատճառով»,-ԱԺ լիագումար նիստում այսօր իշխող խմբակցությանն այսպես դիմեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«ՍԴ-ի անունից հանդես եկող խմբակը, որի առնվազն երեք անդամներին ԱԺ-ն է ընտրել, մարտի մեկի գործով հանդես եկավ անհիմն որոշմամբ, որը չի դիմանում որեւէ քննադատության։ Այդ խումբը կատարեց այն, ինչը ծրագրվել էր, եւ ինչի համար պայքարում էր նախորդ խումբը։ Այդ որոշումը կայացվել է՝ առաջնորդվելով բացառապես քաղաքական նկատառումներով»,-նշեց Արման Բաբաջանյանը՝ նկատի ունենալով ՀՀ սահմանադրական դատարանի՝ 300․1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին որոշումը։

«Հոդվածը չկա, եւ այդ մարդը, որը ժողովրդի ջարդը սկսել էր Թատերական հրապարակում, մայիսի 9-ին որոշել է վերադառնալ այդ հրապարակ՝ ձեր թողտվությամբ եւ ձեր կամքի բացակայությամբ»,-դիմելով իշխող խմբակցությանը՝ ասաց Արման Բաբաջանյանը։ Նա դատախազությանը խնդրեց այս գործով որեւէ նոր բան չնախաձեռնել, որովհետեւ ժողովրդի սպասումները խեղդվեցին ցեխում։ Նախ հարցադրում արեց ուղղված «Իմ քայլին»՝ «ինչո՞ւ նախկինները չեն երկրպագում ձեզ, որովհետեւ դուք իսկական նվեր եք նրանց»։

Հիշեցնենք, որ ԱԺ լիագումար նիստում քննարկվում է դատախազության 2020թ․-ի տարեկան հաղորդումը, որի ժամանակ գլխավոր դատախազն անդրադարձել է նաեւ ՍԴ-ի նշյալ որոշմանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր says:

    Իսկ ունե՞ք այն հարցի պատասխանը, թե ով սպանեց 2 ոստիկաններին… երբ կունենաք այն ժամանակ երեւի հասկանաք, թե ինչպե՞ս եւ ու՞մ կողմից էր կազմակերպված «մայդան» 2008 օպերացիան:
    Ոչ, ես չեմ արդարացնում Քոչարյանին, ուղակի գոնե ինձ համար արդեն պարզ դարձավ, որ 2 ճամբարներն էլ մեղավոր են: Հավանաբար սա էր պատճառը, որ ոչ 2008-ին եւ ոչ էլ 2018-ից հետո չունեցանք բազմակողմանի եւ լրիվ քննություն այս գործով: Այլապես 2008-ին նիկոլենց հետ կդատապարտվեին նաեւ քոչարյանենք եւ նույնը տեղի կունենար 2018-ին, այսինքն կրկին կդատապարտվեին նիկոլենք եւ քոչարյանենք…. իսկական զավեշտ…
    Քրեական դատավարությունը չի կարելի վերածել քաղաքական պոռնկության պարոնայք «ժողովրդի ծառաներ»…..

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31