Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այդ փաստաթղթով Արցախն Ադրբեջանին հանձնված է եղել ամբողջությամբ»․ Վիկտոր Ենգիբարյան

Մայիս 07,2021 11:31

«Ինչպիսի՞ն կլիներ իրավիճակն այսօր, եթե 2011թ․-ին Ադրբեջանը համաձայներ եւ ստորագրեր այդ փաստաթուղթը։ Այս ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ նշեց, որ փաստացի այդ թղթով ներկայիս ԼՂ-ի կեսն էլ է հանձնված եղել Ադրբեջանին։ Կարծում եմ, որ Ադրբեջանին հանձնված է եղել ամբողջությամբ»,-ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ 2011թ․-ին ինքը պատրաստ է եղել Արցախի տարածքները զիջել, սակայն Ադրբեջանը չի համաձայնել եւ ավելին  է պահանջել՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Վիկտոր Ենգիբարյանը։

«Ինչու, որովհետեւ փաստը մնում է փաստ՝ ԼՂ էին տեղափոխվելու տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ, այդ թվում ունեմ ողջամիտ կասկածներ, որ նաեւ վարձկան ահաբեկիչներ»,-համոզմունքն այսպես հիմնավորեց Վիկտոր Ենգիբարյանը։

«Փաստացի, այդ մարդիկ ստանալու էին իրավունք օգտվելու իրենց իսկ ոստիկանության պաշտպանությունից, ընտրելու քաղաքապետ Շուշիում կամ այլ քաղաքներում, որտեղ ավելի շատ են, եւ այսքանից հետո հարց է ծագում՝ հայ կմնա՞ր։ Կարծում եմ՝ ոչ։ Այսինքն, Արցախը փափուկ ձեւով հանձնվելու էր Ադրբեջանին»,-հավելեց Վիկտոր Ենգիբարյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31