Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Մեր պայքարը հանուն է, ոչ թե ընդդեմ: Կորսվածը վերականգնելու և երազածը ստանալու միայն մեկ ճանապարհ կա, այդ ճանապարհը «Հայրենիք»-ՀՀԿ միավորումն է. Արթուր Վանեցյան. Tert.am

Մայիս 07,2021 11:14

«Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի հետ Tert.am զրուցել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, «Հայրենիք»-ՀՀԿ դաշինքի և ընդդիմադիր դաշտում գործող մյուս դաշինքի հետ հարաբերությունների մասին:

– Պարոն Վանեցյան, արդեն հայտնի է, որ որոշել եք մասնակցել արտահերթ ընտրություններին և մասնակցել ՀՀԿ հետ դաշինքով: Եթե գաղտնիք չէ, գոնե ընդհանուր գծերով կարո՞ղ եք ներկայացնել, թե ինչ եք առաջարկելու ընտրողին և նախընտրական քարոզչության ի՞նչ մարտավարություն եք որդեգրելու։

– Անշուշտ ժամանակը կգա, և մենք այդ մասին խոսելու լիուլի առիթներ կունենանք։ Հիմա կարճ կասեմ միայն հետևյալը. Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հարց կտանք՝ այս աղմուկ-աղաղակից չե՞ս հոգնել, այս համատարած ստից չե՞ս զզվել, ամեն ինչ ավերակի վերածվելը կարողացե՞լ ես նկատել, չե՞ս կարոտել անվտանգ, խաղաղ ու ստեղծելու տրամադրող երկիր ունենալուն, չե՞ս ուզում էլի բանակ, միջազգային հեղինակություն ու կայունություն ունեցող Հայաստանի քաղաքացի լինել, ի վերջո չե՞ս կարոտել պետություն ունենալուն։

Վստահ եմ՝ ամեն ոք կասի այո, բայց…

Մենք կընդհատենք ու ինքներս կշարունակենք՝ ասելով, որ այդ ամենը երեք տարի առաջ կար, բայց մեզ չէր բավարարում, ինչի համար էլ մարդիկ փողոց դուրս եկան` ավելի շատ արդարության, ավելի շատ հավասարության, ավելի շատ բարեկեցության փնտրտուքով։ Արդյունքում վերջինները չստացանք, իսկ առաջինները կորցրեցինք։ Հիմա շատերը կգան ու կփորձեն համոզել, թե կարող են բոլորիս վերադարձնել ունակ պետություն ունենալու կորսված իրականությունը։ Ուրիշներն էլ կգան և կհամոզեն, որ այս ապիկարների փոխարեն իրենք կարող են բերել այն, ինչի համար մարդիկ փողոց էին դուրս եկել՝ արդար Հայաստան։ Բայց մի փոքր խորը նայողը միանգամից կարող է տեսնել, որ կորսվածը վերականգնելու և երազածը ստանալու միայն մեկ ճանապարհ կա: Այդ ճանապարհը հենց «Հայրենիքի» ու Հանրապետականի միավորումն է: Դա ձեզ ասում եմ ես, այս «վայ» իշխանության մեջ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում ամենամեծ արդյունքներ գրանցած ԱԱԾ տնօրենս: Դա նաև ասում են այն հանրապետականները, ովքեր մեծ ավանդ ունեն մեր պետության ու բանակի կայացման ու զարգացման գործում, ովքեր ապացուցել են, որ նույնիսկ մեր տարածաշրջանում կարելի է ունենալ մրցունակ, անվտանգ ու կայուն պետություն: Դեռևս ամեն ինչ կորած չէ, դեռ կա հույսի ճանապարհ ու մեր դաշինքը այդ հույսի ծրագրով է ներկայանալու:

-Պարոն Վանեցյան, ընդդիմադիր դաշտում ևս մեկ դաշինք կա՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը, Ձեր և այդ դաշինքը ո՞ր ձայների համար է պայքարելու, արդյոք դա հասարակության նույն զանգվածը չէ և այդ դեպքում նույն ընտրազանգվածի ձայները կիսվելու են երկու դաշինքի միջև։

-Մեր պայքարը հանուն է, ոչ թե ընդդեմ, հանուն մեր երկրի զարգացման, հանուն մեր ժողովրդի ապագայի, որը հնարավոր չէ Փաշինյանի ու նրա թիմի իշխանություն լինելու պարագայում։ Մենք մեր անցած ճանապարհով, մեր ծրագրերով ու գաղափարներով ենք ներկայանալու հանրությանը, ուստի ակնկալում ենք, որ ոչ թե իրարից ձայներ կփախցնենք, ընդհակառակը, ձայներ կբերենք այն ընտրազանգվածից, որը հիասթափվել էր ոչ միայն Փաշինյանից, այլև՝ ընտրությունից, քանի որ չի հավատում, որ ընտրության միջոցով հնարավոր կլինի Փաշինյանին հեռացնել։ Իսկ մենք ասում ենք, որ երկրում նորմալ իշխանություն ձևավորելու, այս պարտված ու ձախողված իշխանությունից ազատվելու համար ընտրությունն ընդամենը անարյուն ու անցնցում միջոց է:

Բեթղեհեմ ԱՐԱԲՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31