Մայիսի 7-ին տեղի ունեցավ «Դասավանդի’ր, Հայաստան»-ի #HopeForArmenia առցանց միջոցառումը, որով տրվեց Հայաստանում և Արցախում կրթության աջակցությանն ուղղված ծրագրի՝ Nation-Builders-ի մեկնարկը, որի միջոցով աշխարհի ցանկացած վայրում գտնվող անհատներ ու կազմակերպություններ կարող են հովանավորել Հայաստանի կամ Արցախի դպրոցներին։ Մեկնարկին հավաքվեց մոտ 90,000 ԱՄՆ դոլար։ Նպատակն է մինչև 2021 թ. ապահովել աջակիցներ մոտ 20 դպրոցի համար (200,000AMD դոլար):
Ծրագրին միացել և սատարում են Շերը, Քիմ Քարդաշյանը, Քերոլին Ռաֆայելյանը, New England Patriot–ի գլխավոր մարզիչ Բերջ Նաջարյանը, TUMO–ի հիմնադիր Սեմ Սիմոնյանը, պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը և այլք:
Առցանց միջոցառմանը ելույթ ունեցան նաև Հայաստանի փոքրիկ երգիչները, ովքեր կատարեցին միջոցառման խորհրդանիշի՝ «Պուտիկ-խատուտիկ» երգը (կոմպոզիտոր՝ Արմենուհի Կարապետյան)։ Միջոցառման ավարտին Սերժ Թանկյանը միացավ արցախցի աշակերտներին՝ միասին կատարելով Ալեքսեյ Հեքիմյանի «Բարի արագիլ» երգը՝ երեխաների համար այդ կատարումը դարձնելով իսկական տոն։
Կարդացեք նաև
Միջոցառման ընթացքում «Դասավանդի’ր, Հայաստան»-ը կիսվեց ՀՀ ԿԳՄՍՆ հետ սահմանամերձ գյուղերում համատեղ իրականացվող կրթական նախաձեռնություններով. Չորաթան գյուղի ապաստարաններից առցանց կերպով դասերին մասնակցող հայ մանուկներից մինչև պատերազմի օրերին ավելի քան 1000 տեղահանված արցախցի երեխաների հետ աշխատանքը (մանրամասները):
Միջոցառմանը զուգահեռ՝ դեռ մի քանի օր գործելու է հատուկ աճուրդ, որի ողջ հասույթը փոխանցվելու է Հայաստանի և Արցախի դպրոցներին։ Աճուրդի են դրված աշխարhաhռչակ #SystemOfADown խմբի կողմից տրամադրված պարագաները:
«Դասավանդի’ր, Հայաստան»