Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս փոփոխությունները պահանջվել են տասնամյակներով». Միրզոյանը` ԸՕ-ի մասին

Մայիս 06,2021 23:33

«Կուզեի անպայման հստակ արձանագրենք` սրանք փոփոխություններ են, որոնք ՀՀ-ում տարիներ, տասնամյակներ շարունակ ընդդիմադիր ուժերը, ժողովրդավարության համար պայքարող կազմակերպությունները, անհատները պահանջել են»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր հայտարարեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք, որ  «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ արտահերթ նիստում։ «Խոսքն այդ թվում կուսակցությունների համար ընտրական շեմի իջեցման, ընտրարշավի ֆինանսական կառավարման մեխանիզմների թափանցիկության բարձրացման եւ այլնի մասին է»,-նշեց Արարատ Միրզոյանը։ Նա հույս հայտնեց, որ այս օրենսդրական փաթեթն արժանիորեն կգնահատվի։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31