2021թ. առաջին չորս ամիսների ընթացքում Թուրքիան ավելացրել է ավիացիոն նշանակության և պաշտպանական արդյունաբերության ապրանքների արտահանումն Ադրբեջան: Այդ մասին են վկայում Թուրքիայի Առևտրի նախարարության և Արտահանողների խորհրդի տվյալները:
Նշվում է, որ այդ ժամանակահատվածում Թուրքիան Ադրբեջանին է մատակարարել այդպիսի նշանակության 117 հազար 315 հազար դոլարի արտադրանք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ այդ թիվն աճել է 12.3 անգամ:
Թուրքիայի ավիացիոն և պաշտպանական նշանակության արտադրանքի արտահանման ընդհանուր արժեքը տարեկան արտահայտությամբ հունվար-ապրիլ ամիսներին ավելացել է 47.7%-ով և կազմել 949 միլիոն 744 հազար դոլար:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ