ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվեց եւ առաջին ընթերցմամբ ընդունվեց «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը:
Սոֆյա Հովսեփյանն առաջարկեց, որ հետկանչի մեխանիզմ ներդնեն եւ «ռոտացիա». «Ընտրողը պետք է իրավունք ունենա լավ պատգամավոր ունենալու: Լավ աշխատող, երկրին ծառայող իրապես ներկայացուցիչ պետք է լինի, ոչ թե ուղղակի մանդատ կրող եւ այդ տեղը զբաղեցնող: Պետք է հնարավորություն տրվի հաջորդին, որ գա եւ ծառայի: Միեւնույն ժամանակ սա զսպող մեխանիզմ կլինի, որ եթե ստանում է մանդատ, ոչ թե 4-5 տարիներին վատնի այդ մանդատը, այլ ծառայի իրապես ժողովրդի շահերին ու երկրին»:
Արման Բաբաջանյանն ասաց, որ 2005-ի սահմանադրական հանրաքվեին սփյուռքի մեր հայրենակիցները իրավունք ունեին մասնակցել հյուպատոսարանի, դեսպանության տարածքներում: Հետո Քոչարյանը Լոս Անջելեսում խայտառակ պարտություն կրեց ու այդ իրավունքից զրկեց: Նա հորդորեց ինչ-որ մի պահի սփյուռքահայերին ընտրության իրավունք տան՝ ռիսկերը հաշվի առնելով:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ