Ռոբերտ Քոչարյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը դեռեւս ապրիլի 30-ին Երեւանի քաղաքապետարանին ներկայացրել է իրազեկում՝ մայիսի 9-ին՝ ժ.12.00-24.00-ն, Ազատության հրապարակում հավաք անցկացնելու մասին։ Բացի այդ իրազեկել է՝ հավաքի ընթացքում՝ ժ.18.00-21.00 Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Կորյունի փողոց-Նալբանդյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ։
Այսօր հայտնի դարձավ, որ այդ օրվա՝ ժամը 16-ի հավաքին ելույթ է ունենալու Ռոբերտ Քոչարյանը, որը գլխավորելու է ՀՅԴ- «Վերածնվող Հայաստան» դաշինքի ցուցակը՝ առաջիկա ԱԺ արտահերթ ընտրություններում։
Երեւանի քաղաքապետարանից տեղեկանում ենք, որ մայիսի 9-ին հավաքներ անցկացնելու համար այլ քաղաքացիներ էլ են դիմել։
ՀՀ քաղաքացի Գևորգ Թադևոսյանը իրազեկել է մայիսի 9-ին՝ ժ.15.00-15.30-ն Շառլ Ազնավուրի անվան հրապարակում հավաք, այնուհետև՝ ժ.15.30-18.00-ն Շառլ Ազնավուրի անվան հրապարակից՝ Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Վազգեն Սարգսյան փողոց-Արգիշտիի փողոց-Հաղթանակի կամուրջ-Իսակովի պողոտա-Սեբաստիայի փողոց-«Եռաբլուր» զինվորական պանթեոն երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ։
Կարդացեք նաև
Մեկ այլ իրազեկում էլ ներկայացրել է ՀՀ քաղաքացի Արմեն Լուսինյանը՝ ժ.00.00-24.00-ն Մատենադարանին հարող տարածքում հավաքներ անցկացնելու և հավաքների ընթացքում՝ ժ.18.00-21.00-ն Մատենադարանին հարող տարածք-Կորյունի փողոց-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Մատենադարանին հարող տարածք երթուղով երթեր անցկացնելու վերաբերյալ։