Այսօր առավոտյան Գյումրու Անի թաղամասում տեղադրվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» ինքնակենսագրական գիրքը գովազդող մեծ ցուցապաստառը։ «Կյանք և ազատություն» բառերի վերևում գրված են «Խաղաղ սահմաններ»։
«Սա նախընտրական քարոզարշավ չէ, բայց և միաժամանակ քարոզարշավ է»,- գյումրեցիներից ոմանք այսպես են ընկալել Ռոբերտ Քոչարյանի հեղինակած գրքի ցուցապաստառի հայտնվելը։
Կարդացեք նաև
Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ու կգլխավորի «Վերածնվող Հայաստան» կուսակցության ու Հայ Հեղափոխական Դաշնակցության կազմած դաշինքը։
Նշենք, որ այսօր Երևանի մի քանի փողոցներում ևս նկատեցինք ՀՀ երկրորդ նախագահի գրքի ցուցապաստառները։
Հիշեցնենք, որ երկրորդ նախագահի «Կյանք և ազատություն» վերնագրով ինքնակենսագրական վեպում գաղտնազերծված են մի շարք փաստաթղթեր, ներկայացված են պատմական լուսանկարներ նրա արխիվից։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ