«Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործը փակված գործ չէ, այն քննվում է»,-ԱԺ նիստում այսօր ՀՀ դատախազության 2020թ․-ի տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ «Հասկանալի պատճառերով այն երկար է քննվելու, որովհետեւ խոսքը հազարավոր անձանց ներգրավմամբ մեծ ծավալների հասած հանցավոր դրսեւորումների մասին է։
Պարզ է, որ քննությունը պետք է ավարտվի եւ դրան տրվի իրավական գնահատական։ Հանրության համար որեւէ քրեական գործ չհասկացված չի մնալու»,-վստահեցրեց Արթուր Դավթյանը։ Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մեղադրյալ է ընտրակաշառքի գործով։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ