Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանադրական դատարանը Հռոմի պապից ավելի կաթոլիկ գտնվեց»․ Արթուր Դավթյանը՝ 300․1 հոդվածի մասին

Մայիս 06,2021 18:45

ԱԺ նիստում այսօր ՀՀ դատախազության 2020թ․-ի տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ անդրադառնալով ՀՀ սահմանադրական դատարանի՝ 300․1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին որոշմանը՝ ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Հիշեցնենք, որ այդ հիմքով դադարեցվեց քրեական հետապնդումը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հանդեպ։ Արթուր Դավթյանը նախ շեշտեց, որ քննությամբ ձեռքբերված տվյալները վկայում են մեղադրյալների կողմից լիազորություններն անցնելու, հանցավոր գործողություններ կատարելու մասին, ինչն առաջացրել է հետեւանքներ․ «Սահմանադրական կարգի տապալման, վերացման մասին է խոսքը, որը որակվեց այդ հոդվածով եւ ճիշտ էր այդ որակումը։ Հետո բարձրաձայնվեց սրա որոշակիության հարցը։ Այդ հոդվածը բարեփոխվել է Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությամբ։ Դատախազն ինչպե՞ս կանխատեսեր հակառակ ելքը։ Ճիշտ ենք որակել։ Մեր սահմանադրական դատարանը, թույլ տվեք ասել, Հռոմի պապից ավելի կաթոլիկ գտնվեց եւ անկանխատեսելի կերպով վարվեց այսպես։ Պետական ինստիտուտ է, հարգանքով եմ վերաբերվում, բայց իմ դիրքորոշումն այսպիսին է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31