Լրահոս
Օրվա լրահոսը

«10 անձի վերաբերյալ գույքի գնահատման ավարտական փուլում ենք»․ գլխավոր դատախազ

Մայիս 06,2021 18:04

«Անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկվել են։ Օրենքում ամրագրված է պահանջ, որ ուսումնասիրության ընթացքում տեղեկությունները հրապարակային չեն, այդ թվում՝ անձինք եւ գումարների ծավալները, բայց լուրջ եւ խորը աշխատանք է կատարվել»,-ԱԺ նիստում այսօր ՀՀ դատախազության 2020թ․-ի տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ անդրադառնալով հարցին, թե ինչ ընթացքում են ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքից բխող քրեական գործերը՝ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Շուրջ տասը անձի վերաբերյալ ավարտական, ամփոփման փուլ ենք մտնում, այսինքն՝ առկա գույքի վերջնական գնահատում ենք անում առ այն, թե արդյոք դրանք օրինակա՞ն են, թե պետք է հայցեր ներկայացնել»,-տեղեկացրեց Արթուր Դավթյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31