«Ուղիղ կապ կամ գործակցություն չի եղել Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ, բայց Ռուսաստանի միջնորդությամբ տեղեկությունների փոխանակման առիթներ են եղել։ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող մեր քաղաքացիների խոշտանգման, սպանության փաստերը մշտական ռեժիմով ներկայացվում են, որպեսզի նաեւ մեր ռուս գործընկերոջ հետեւողականության շնորհիվ ունենանք արդարացի արձագանք»,-ԱԺ նիստում այսօր ՀՀ դատախազության 2020թ․-ի տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Նրա խոսքով՝ դատախազության հարուցած քրեական գործերով ձեռնարկված միջոցների արդյունքներից է այն, որ հաջողվել է ձեռք բերել բավարար փաստական տվյալներ․ «Դրանք վկայում են, որ Թուրքիայի միջամտությամբ դեռեւս պատերազմից առաջ ահաբեկչական խմբավորումներից վարձկանների ընտրության եւ Ադրբեջան տեղափոխման փաստեր կան։ Ունենք չորս տասնյակ հետախուզվող ահաբեկիչներ, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել, այդ թվում՝ խմբավորումների ղեկավարներ»։
Արթուր Դավթյանը նաեւ նշեց, որ Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործությունների դեպքերը քրեաիրավական գնահատականի են արժանացել․ «Կան մեղադրյալներ, բայց այս պահին նման հարցերի մասին չենք ցանկանում հրապարակային խոսել»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ