Պատմաբան, լրագրող, քաղաքագիտության պրոֆեսոր Անտոնիո Էլորսան El País օրաթերթում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը:
Հայաստան 1915․ հիշողության արժեքը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի կողմից իրագործված ցեղասպանության ճանաչումը մեծ իրարանցում առաջացրեց լրատվական դաշտում։ Մեր երկրում գերիշխեց անտարբերությունը, բացառությամբ` նախկին ԱԳ նախարար Խավիեր Սոլանայի թվիթերյան գրառման, ում համար անհասկանալի էր ԱՄՆ նախագահի որոշումը 1915թ․ «ենթադրյալ ցեղասպանության» վերաբերյալ և ով այն ապտակ համարեց Թուրքիայի համար։ Որպես եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյա՝ Սոլանան անմիջական հարաբերություն է ունեցել Սրեբրենիցայի ծանր ցեղասպանության հետ և արդյո՞ք դա էլ է կասկածի տակ դնում։ Այն տեղի է ունեցել 10 տարի առաջ։ Մենք պետք է մոռանա՞նք այն։ Ինչի՞ վրա է հիմնված նրա «ենթադրյալ» որակումը։ Տեղյա՞կ է՝ ինչ է արել և ասել Թալեաթ Փաշան 1915թ․։ Էրդողանն էլ այսօր կառուցում է նեոօսմանյան, բռնապետական և մահմեդական նոր Թուրքիա։
Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ունի նաև երկրորդ` չհիշատակված մաս։ Այն արդարադատության գործողություն էր, որն ուղղված չէր Թուրքիայի դեմ, այլ նպատակ ուներ ևս մեկ անգամ հաստատելու, որ ցեղասպանությունները տագնապի նշաններ են՝ ուղղված պետություններին, որպեսզի դրանք այլևս չկրկնվեն։ Միգուցե մեր նախկին ԱԳ նախարարը մոռացել էր, որ «ենթադրյալ Հայոց ցեղասպանությունը» նախորդել է Հոլոքոստին և Ռաֆայել Լեմկինին ստիպել մտորել միջազգային տերմին սահմանելու շուրջ։
Կարդացեք նաև
Ցեղասպանության ժխտումը կանգնեցրեց ավելի քան 10 տարի առաջ Ստամբուլում սկիզբ առած «մենք բոլորս հայ ենք» ժողովրդավարական ցույցերը, որոնք հետևեցին ազգությամբ հայ լրագրող Հրանտ Դինքի սպանությանը։ Պետք է միշտ հիշել, որ առաջինը, ով խոսեց հայերի սպանությունների և 800․000 զոհերի մասին, Մուսթաֆա Քեմալն էր՝ 1919թ․, և որ մեծ մտավորականները, ինչպիսիք են Նազիմ Հիքմեթը և Օրհան Փամուկը, խստորեն դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։ Եվ այսքանից հետո Թուրքիային ուղղված ի՞նչ ապտակի մասին է խոսքը։ Տուժածների և զոհերի համար ժխտումը, որն ուղեկցվում է հակահայկական արտաքին քաղաքականությամբ, ներառյալ՝ պատերազմը Ղարաբաղում, ցավի և հիասթափության պատճառ է։ Միակ լուծումը ճշմարտությունն է։
Հայոց ցեղասպանությունը պետք է հիշատակել յուրաքանչյուր տարի՝ ճնշելով Թուրքիային, որ հետ կանգնի իր իսկ համար ավերիչ ժխտողական քաղաքականությունից։