«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իրենց նախընտրական ցուցակներին: Նա ասաց, որ մայիսի 10-ից հետո անպայման կսկսեն ներկայացնել, թե ովքեր են ներգրավված լինելու, ինչ տրամաբանությամբ կլինի կազմված. «Նոր մարդիկ կլինեն ցուցակում: Նաեւ ցուցակը կազմվելու է առաջին հերթին «Կուսակցությունների մասին» օրենքին համապատասխան»:
Հարցին՝ քաղաքում արդեն պաստառներ կան «Քաղաքացիական պայմանագրի» լոգոյով եւ «Ապագա կա» կարգախոսով, ա՞յդ կարգախոսով եք գնալու ընտրություններին՝ Մակունցը պատասխանեց, որ երեկ վարչապետը նշեց, որ այդ արտահայտությունը կդառնա իրենց կարգախոսը:
Իսկ հարցին՝ ժամանակից շուտ չե՞ք սկսել քարոզարշավը, խախտում չե՞ք տեսնում՝ Մակունցը պատասխանեց, որ կան տարբեր քաղաքական թիմերի պաստառներ, որը գործող օրենքներին համապատասխան է ու որեւէ օրենք չի խախտում:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ ՔՊ-ն ընտրություններին կմասնակցի միայնակ, ոչ թե դաշինքով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ