Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը դրական եզրակացություն ստացավ

Մայիս 06,2021 17:15
orensgirq

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 6-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հեղինակած ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող Համազասպ Դանիելյանը տեղեկացրեց, որ նախագիծը շրջանառության մեջ է դրվել դեռեւս մարտին: Այն ուղարկվել է նաեւ ԵԽ Վենետիկի հանձնաժողովին եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հրատապ կարծիք ստանալու համար: Այն ստացվել է ապրիլի 22-ին:

Նախագծի բովանդակության հետ կապված տեղի են ունեցել աշխատանքային մի շարք քննարկումներ: Դրա մաս կազմող երկու առանցքային բաղադրիչ առանձնացվել, քննարկվել եւ քվեարկվել է:

Առաջարկվող նախագծերի փաթեթում տեղ են գտել այնպիսի փոփոխություններ, որոնք առանցքային նշանակություն ունեն Հայաստանի հետագա ժողովրդավարացման, ավելի ներառական քաղաքական հաստատությունների ձեւավորման եւ ընտրակարգի ներկայացուցչականության բարձրացման տեսակետից:

Հարակից զեկուցող Վահագն Հովակիմյանը շնորհակալություն հայտնեց Համազասպ Դանիելյանին, աշխատանքային խմբի անդամներին նախագիծը ծավալուն եւ ճշգրիտ մշակելու համար:

Վահագն Հովակիմյանը մանրամասն ներկայացրեց լրամշակված օրենսդրական նախաձեռնության մեջ տեղ գտած փոփոխությունները, պարզաբանեց ընտրության երկրորդ փուլին մասնակցելու հնարավորությունների ընդլայնմանը վերաբերող դրույթը:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը տեղեկացրեց, որ Կառավարությունը եւ ԿԸՀ-ն ակտիվորեն ներգրավված են եղել նախագծի քննարկումներին, մասնակցել լրամշակումների աշխատանքներին: «Կարեւոր է արձանագրել, որ գործող իշխանությունը հետեւողականորեն իրականացնում է այն, ինչ խոստացել էր: Նախագիծը բավականին առաջադիմական կարգավորումներ է նախատեսում` կապված նախընտրական քարոզչության հարցերի հետ,- ասաց  Քրիստիննե Գրիգորյանը` նշելով, որ հանրային ծառայողների քաղաքական գործունեության հետ կապված առանձին հոդված է նախատեսվում «Հանրային ծառայության մասին» օրենքում:

Լրամշակված նախագիծը ստացավ դրական եզրակացութուն:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31