Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Մայիս 06,2021 17:05

Ermenihaber. Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունմանը՝ այն անվանելով քաղաքական պատճառներով պատմությունը վերաշարադրելու փորձ:

«Լիտվիայի խորհրդարանում այսօր ընդունված 1915-ի իրադարձությունները` որպես ցեղասպանություն ճանաչող որոշումը պատմությունը քաղաքական նպատակներով վերաշարադրելու անօրինական փորձ է: Այդ անհաջող ու անօրինական որոշումը մերժում ենք ու դատապարտում: Խորհրդարանները պատմություն գրելու և արդարադատություն իրականացնելու մեխանիզմներ չեն»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ:

«Այս նախաձեռնությունը հակասում է նաև 1948-ին ընդունված Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիային, ինչպես նաև ՄԻԵԴ-ի կողմից 2013 և 2015 թթ-ին ընդունված որոշումներին (նկատի ունի թուրք ուլտրա ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գործով կայացված Շվեյցարիայի դեմ կայացված վճիռը-խմբ.), որոնց ցույց են տալիս 1915-ի իրադարձությունների վիճարկելի էությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Հայտարարությունը, որում Լիտվայի խորհրդարանի նկատմամբ պատմական իրադարձությունների վերաբերյալ երկակի ստանդարտներ կիրառելու մեղադրանք է հնչեցվում, եզրափակվում է այսպես. «Լատվիայի խորհրդարանին պատմությունից թշնամություն բխեցնել ձգտող որոշ շրջանակների օրակարգին ծառայելու փոխարեն, հրավիրում ենք այդ սխալ քայլից հետ կանգնել ու աջակցել տարածաշրջանի ժողովուրդների ու հատկապես թուրք և հայ ժողովրդի՝ տարածաշրջանում խաղաղության մեջ միասին ապրելու պրակտիկա հիմնելուն միտված ջանքերին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31