«ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում, որտեղ ես եւ Անի Սամսոնյանը միասին ենք աշխատում, երբ ելույթ եմ ունենում ու քննադատում Ադրբեջանին, վերջինիս պատգամավորները, բնականաբար, հարձակում են գործում իմ վրա։ Նաեւ տիկին Սամսոնյանն է հարձակում գործում իմ վրա պարբերաբար, օրինակ, ԱԺ փակ նիստից սուտ պնդում անելով իմ մասին։ Տիկին Սամսոնյան, արդյոք ես կարո՞ղ եմ պնդել, որ դուք միասին եք աշխատում ադրբեջանցի պատգամավորների հետ»,-Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակի վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2020թ․-ի տարեկան հաղորդման քննարկման ժամանակ այսօր ԱԺ նիստում դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Մարիա Կարապետյանը։
Հիշեցնենք, որ այսօրվա նիստում Անի Սամսոնյանը, դիմելով իշխանությանը, ակնարկել էր, որ եւ իշխանությունն է թիրախավորում ՀՀ ՄԻՊ-ին, եւ Ադրբեջանը։
Ինչ վերաբերում է ՄԻՊ զեկույցին, ապա Մարիա Կարապետյանը համոզմունք հայտնեց, որ ՄԻՊ գրասենյակի մասնագիտական հայտարարություններում կան այնպիսիք, որոնք ունեն քաղաքական երանգ եւ չեն նպաստում մարդու իրավունքների պաշտպանությանը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ