Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրսից մարդիկ կան». ԱԳՆ շենքի մոտից նախկին զինվորականին բերման են ենթարկել ցույց անելու համար. A1+

Մայիս 06,2021 17:00

Ա1+. Նախկին զինվորական, ավագ ենթասպա Մելիքսեթ Գաբոյանին ոստիկանները վարչական բերման են ենթարկել, երբ ակցիա է ցանկացել իրականացնել Արտաքին գործերի նախարարության մոտ։

«Ա1+»-ին Մելիքսեթ Գաբոյանը հայտնեց, որ դեռ նոր էր հանել իր պաստառն ու կանգնել շենքի մոտ, երբ մոտեցել են ոստիկաններն ու պահանջել դադարեցնել ակցիան, նշելով՝ «դրսից մարդիկ կան»։ Այդ պահին ԱԳՆ-ում էր ՌԴ ԱԳՆ պատվիրակությունը:

Շիրակի մարզի բնակիչն ասել է, որ ինքն իրավունք ունի շարունակելու իր ակցիան, հատկապես, երբ ոչ մի օրինախախտում չի անում և ավելորդ լարվածություն չի ստեղծում․ «Միանգամից 3-4 հոգով հոպ-ստոպ արեցին, ընկան թևերիս տակ, ես էլ ուժ չգործադրեցի։ Ոստիկանության մեքենայով ինձ բերել են Կենտրոնի բաժին։ Մի քանի ժամ խնդրում եմ, որ ես Կենտրոնի բաժնի պետի հետ հանդիպեմ, բայց չեն թույլատրում», – ասաց նա։

Գաբոյանի խոսքով՝ բաժնում պահել են երեք ժամ եւ բաց թողել։ Նա հայտնեց, որ թղթեր են կազմել, սակայն նա դրանք չի ստորագրել։

Հիշեցնենք, որ Մելիքսեթ Գաբոյանն արդեն 17 տարի պայքարում է իր իրավունքների համար և պարբերաբար ակցիաներ է իրականացնում տարբեր գերատեսչությունների մոտ։ Նա պնդում է՝ Սահմանապահ զորքերի հրամանատարությունն իրեն ապօրինի կերպով ճանաչել է ՀՀ քաղաքացի և աշխատավարձը քիչ է վճարել։

Ոստիկանությունից դուրս գալուց հետո քաղաքացին գնացել է կառավարության մոտ ակցիա իրականացնելու։ Այնտեղից էլ բերման ենթարկեցին՝ նույն պատճառաբանությամբ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31