«Միացյալ Հայաստան» կուսակցությունը շարունակում է հանդիպումների շարքը։
Հավատալով այն փաստին, որ երիտասարդությունն այսօր ունակ է սեփական գաղափարներով երկիրը տանել զարգացման ուղիով, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը, որոշել է նրանց հետ քննարկել մեր երկրի ներկա մարտահրավերները, պայմանավորված երկրում ընթացող քաղաքական և տնտեսական ոչ կայուն գործընթացներով և երիտասարդների հետ միասին իրականացնել արդյունավետ բարեփոխումներ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվելու մի շարք ոլորտների՝ կրթություն, գիտություն, տնտեսություն, մշակույթ, սպորտ և այլն։ Փորձելու է վեր հանվել ոլորտներում առկա խնդիրները, լսել երիտասարդների տեսակետներն ու առաջարկած գաղափարները։
Երվանդ Թարվերդյանի գլխավոր թեզերից է․ Հայաստանի Հանրապետությունը յուրաքանչյուրի համար պետք է դառնա արժանավայել կյանքով ապրելու հնարավորությունների երկիր։
Կարդացեք նաև
Հանդիպումը կայանալու է մայիսի 7-ին ժամը 19:00-ին «Մարրիոթ Արմենիա» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում։
«Միացյալ Հայաստան» կուսակցություն