Լրահոս
Օրվա լրահոսը

«Պաշտպանի դեմ արշավ են անում մեր իշխանության պաշտոնյաները եւ ադրբեջանական մեդիան․ ինչո՞ւ, հարգելի գործընկերներ»․ Սամսոնյան

Մայիս 06,2021 16:35

«Որոշ երեւույթներ հիմք են տալիս ասելու, որ ՄԻՊ Արման Թաթոյանի հեղինակությանը ՀՀ-ում կարող են որոշ պաշտոնյաներ վնաս տալ։ Օրինակ՝ սոցցանցերում անել անպատասխանատու հայտարարություններ, եւ ՄԻՊ-ն էլ, բան ու գործը թողած, դիմի դատախազություն, որ իր գործունեությունը պաշտպանվի»,-Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակի վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2020թ․-ի տարեկան հաղորդման քննարկման ժամանակ այսօր ԱԺ նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

Նա շեշտեց, որ սոցցանցերում վիրավորում են ՄԻՊ-ին, սպառնում․ «Հարձակումներն ուղեկցվում են ՄԻՊ-ին պաշտոնից հեռացնելու գործընթաց սկսելու հայտարարություններով։ Տարօրինակ է, որ սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ ՄԻՊ-ը զբաղվում է Սյունիքի անվտանգության խնդիրներով։ Այս հարձակումները պայմանավորված են պաշտպանի այն հայտարարություններով, որոնք վերաբերվում են Սյունիքում սահմանների որոշման ընթացքում մարդու իրավունքների խախտումներին, բնակիչների հանդեպ ադրբեջանցիների սադրանքներին։ Միաժամանակ՝ ՄԻՊ-ի դեմ արշավ է սկսում նաեւ ադրբեջանական մեդիան։ Վերջերս ծանոթներիցս մեկը հարցրեց՝ ինչո՞վ է պայմանավորած այն, որ պաշտպանի դեմ արշավ են իրականացնում թե իշխանության պաշտոնյաները, թե ադրբեջանական մեդիան։ Դուք այդ հարցի պատասխանն ունե՞ք, հարգելի գործընկերներ։ Մտահոգվելու առիթ սա պետք է տա ձեզ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31