«Ինձ համար, որպես նախկինում առաջին նախագահի հետ քաղաքական թիմի մաս հանդիսացող մարդ, շարժման մաս հանդիսացող մարդ, ինձ մոտ այդ ելույթը, հայտարարությունը տարակուսանք, իհարկե, առաջացրել է: Ինչո՞ւ՝ որովհետեւ այն շարժումը, որի մաս ենք կազմել ես եւ շատ այլ քաղաքացիներ ու որի շարունակությունը՝ 2008-ի տրամաբանական շարունակությունը եղել է 2018-ին, այս անգամ ոչ թե Տեր-Պետրոսյանի, այլ՝ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, եղել է միեւնույն արժեքային հիմքի վրա, իմ կարծիքով»,- այսօր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ ճեպազրույցում այսպես մեկնաբանեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, ըստ որի առաջարկում է երկրորդ եւ երրորդ նախագահներին միավորվել՝ ընդդեմ Փաշինյանի իշխանության:
Դիտարկմանը, որ դուք ձեր կառավարմամբ եք հասցրել նրան, որ Տեր-Պետրոսյանն այդ քայլին է դիմում՝ Մակունցն արձագանքեց. «Մենք բոլորս, մասնավորապես՝ ես, շատերը սովոր ենք առաջին նախագահից լսել բոլորովին այլ տեքստեր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ