Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյան. «Ոչ թե պետք է շուտափույթ ընտրություններին պատրաստվել, այլ ճիշտը օր առաջ մեր երկրի գլխին արդեն պատուհաս դարձած Փաշինյան երեւույթից ձերբազատվելն է»

Մայիս 06,2021 15:43

«Ազգային-ժողովրդավարական բեւեռի» խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հիշեցնելով, որ վաղն իրենք Ազատության հրապարակում հերթական հավաքն են կազմակերպելու, նշեց, որ այն հատուկ է՝ բեկում մտցնելու հնարավորության ներքաղաքական իմաստով:

«Խոսքը վերաբերում է այս մի շաբաթվա ստեղծված իրավիճակին: Այսինքն, ականատես եղանք ԱԺ-ում հայտնի չընտրությանը: Հաջորդը որոշված է եւ պետք է տեղի ունենա մայիսի 10-ին: Մենք այս մասին նախապես հայտարարել եւ մեր ժողովրդին հորդորել էինք, որ այս առիթը պետք է օգտագործել, պետք չէ բաց թողնել: Սա առիթ է, որպեսզի ձերբազատվենք գործող գլխավոր ապիկարից: Մենք շատ ենք կարեւորում առաջնահերթորեն այդ խնդրի լուծումը: Այսինքն, շուտափույթ ոչ թե ընտրություններին պետք է պատրաստվել եւ գնալ այդ ճանապարհով, այլ ճիշտը օր առաջ ձերբազատվելն է մեր երկրի գլխին արդեն պատուհաս դարձած Փաշինյան երեւույթից:

Դժբախտաբար, քաղաքական մնացած շրջանակները հիմնականում պատրաստվում են ընտրություններին, ինչը մենք ճիշտ չենք համարում: Մենք ասում ենք հետեւյալը, որ մինչեւ այն ժամանակ, որ երկրի ներսում չեն ստեղծվել ընտրություններ կազմակերպելու նախադրյալներ, ապա այսպիսի շուտափույթ ընտրությունները մեզ ոչ մի օգուտ չեն բերելու: Ավելին, քաոսային վիճակը խորացնելու է եւ մենք ոչ միայն ավելի խորը ճգնաժամի մեջ ենք մտնելու, այլ նաեւ ժամանակ ենք կորցնելու: Ժամանակ կորցնելու հանգամանքը մենք շատ ենք կարեւորում: Շուտով վեց ամիսը կլրանա, որ մենք ժամանակ ենք կորցնում: Ժամանակ կորցնելու իմաստով Սյունիքում պաշտպանական իմաստով քարը քարի վրա չենք դնում: Հակառակը, եղածն էլ ենք քանդում, որի մասին նոյեմբերի 9-ից հետո բազմաթիվ անգամ մենք բարձրաձայնել ենք, սակայն տեսնում ենք, որ ամեն ինչ ընթանում է դեպի վատը: Մեր քաղաքական ուժը այժմ սեւեռված է այս առիթը բաց չթողնելու եւ գործող ապիկարից ձերբազատվելու փորձ անելու»,- ասաց բանախոսը:

Ժիրայր Սեֆիլյանը հանրահավաքի եւ բեկում մտցնելու հնարավորությունը կապում է ժողովրդի մասնակցության հետ: «Շատերը մեզ գերմարդկանց, սուպերմենի տեղ են դրել, սպասում են, որ մենք ինչ-որ ակտ պետք է կատարենք, իրենք էլ պետք է փրկվեն: Այդպես չէ: Մենք կարող են միայն ու միայն մեր ժողովրդի հետ միասին քաղաքական համարժեք ճնշում բանեցնելով հասնել մեր նպատակներին: Մեր նվիրյալ լինելը մենք ապացուցել ենք մեր անցյալով, մենք չենք թաքցրել, որ պատրաստ ենք, եթե ժողովրդի համար անհրաժեշտ լինի, անձնազոհության: Սակայն մենք արկածախնդիրներ չենք: Մենք կգնանք քայլի, եթե տեսնենք, որ այդպես մենք մոտենում կամ հասնում ենք մեր նպատակներին: Մենք մեր նախորդ հանրահավաքին հայտարարել ենք, որ եթե վաղը ժողովրդի ներկայությունը համարժեք լինի, մենք նույնիսկ պատրաստ ենք առաջարկելու վարչապետի մեր թեկնածուի անունը»,- ասաց նա:

Aravot.am-ի ճշգրտող հարցին, թե փաստորեն «Ազգային ժողովրդավարական բեւեռը» մինչեւ ամսի 10-ը արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրություն չունի՞ եւ հանրահավաքին մասնակցության ո՞ր քանակը կհամարվի պատշաճ, որպեսզի իրենք հրապարակեն իրենց վարչապետի թեկնածուի անունը, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց. «Այո, ընտրությունների հետ կապված, թե մենք վերջնական ինչ ենք որոշել, կասենք, երբ պաշտոնապես ընտրություններ անցկացնելու մասին հայտարարություն կլինի: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչքան մարդ պետք է լինի, Ազատության հրապարակը եթե ոչ լեփ-լեցուն, ապա լեցուն պետք է լինի, որ մենք մեր պատկերացրած պրոցեսը սկսենք: Դա կարող է խթան առաջացնել ժողովրդի մոբիլիզացիայի, խթանի հաջորդ օրերին մեր պատկերացրած ժողովրդային ճնշմանը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31