Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյան․ «Սերժ Սարգսյանը սուտ է ասում»

Մայիս 06,2021 15:29

44-օրյա պատերազմում պարտվելու եւ դրա համար նախկիններին մեղադրելու Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին համաձայն է նաեւ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արմեն Գրիգորյանը։

«Պարտությանը տանող փաստերը վարչապետը նշել է՝ բանակցային գործընթացից դուրս են թողել Արցախը, Սերժ Սարգսյանը 2011-ին Կազանում ուզում էր ստորագրել, Ադրբեջանը հրաժարվեց, հետո պարբերաբար ՀՀ-ն հրաժարվել է իր պահանջներից եւ, իրենք չկատարելով իրենց ընդհանուր պարտականությունները՝ երկիրը հասցրել են այդ վիճակին։ Ադրբեջանը շարունակաբար ռազմական բյուջե էր ավելացնում, ՀՀ-ն այդ ուղղությամբ որեւէ քայլ գրեթե չէր անում»,-ասաց պարոն Գրիգորյանը։

Արմեն Գրիգորյան

Նա վստահեցրեց, որ շուտով կհրապարակեն տվյալներ՝ 2018-2020 թվականներին, ի համեմատություն 2016-2018 թվականների, այս իշխանությունն ինչեր է արել․ «Գրեթե բոլոր ուղղություններով մենք սպառազինություն եք ավելացրել: Պարտվել ենք, որովհետեւ անցած 20 տարիներին նույն տեմպով աշխատանք չի եղել։ 2017-ին ռազմական բյուջեն մոտ 207 միլիարդ է եղել, 2018-ին հաստատել ենք 2019-ի ռազմական բյուջեն՝ 309 միլիարդ դրամ ենք դարձրել։ Սա արտացոլվել է սպառազինության գրեթե բոլոր ուղղություններով։ Մենք ձեռք ենք բերել ժամանակակից սպառազինություն: Եթե Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում 2016-2018-ին ձեռք է բերվել օրինակ՝ հիսուն միավոր, մենք երեք հարյուրից բարձր ենք ձեռք բերել»։

Հիշեցմանը, որ Սերժ Սարգսյանն ասում էր՝ ԱԹՍ-ների մեծ խմբաքանակ պետք է գնվեր իր օրոք, այս իշխանությունը չեղարկեց այդ ծրագիրը, Արմեն Գրիգորյանն այսպես պատասխանեց․ «Սերժ Սարգսյանը սուտ է ասում։ Եթե 2016-2018 թվականներին ձեռք է բերվել պայմանական իքս քանակի ԱԹՍ, մենք 2018-2020-ին իքս անգամ յոթ ենք ձեռք բերել։ Սերժ Սարգսյանի ժամանակ ծրագրավորվել է պայմանական ասած՝ հազար ԱԹՍ ձեռք բերել, մենք այդ պլանը բարձրացրել ենք 1800-ի եւ շարունակաբար ռազմական ոլորտում լայնածավալ ծախսեր ենք արել։ Թվերը կհրապարակենք, կտեսնեք, որ բոլոր ուղղություններով բարձրացում է եղել։ Եվ մենք միայն ՍՈՒ-եր չենք ձեռք բերել, բազմաթիվ տեսակի զենքեր ենք ձեռք բերել, որոնք 44 օրվա մեջ կարեւոր դերակատարություն են ունեցել»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garo says:

    նիկոլականների հերթական ստերը: ասենք խիա 2019-ի բյուջեն 2017-ի հետ համեմատում, ոչ թե 2018ի որ նույնպես հանրապետականներն են հաստատել: Միանգամից 1992թվի բյուջեյի հետ համեմատեր ավելի տպավորիչ կլիներ: 2020-ի թվի մասին էլ ոչինչ չի ասում, քանի որ 2020-ին ռազմական բյուջեն չի աճել:

    Մեկել մենակ նիկոլականները կարան 2016-2018 համեմատեն 2018-2020 ի հետ:
    2018-ը երկու տեղնել մտնումա:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31