Լրահոս
Օրվա լրահոսը

Վնասվել էր քարաթափման հետևանքով. Արցախի դատախազությունը՝ ադրբեջանցիների կողմից հայկական ավտոմեքենայի ուղղությամբ քարեր նետելու հրապարակումների վերաբերյալ

Մայիս 06,2021 14:04

Զոհված զինծառայողների մարմիններ տեղափոխող մեքենայի ուղղությամբ ենթադրաբար ադրբեջանցիների կողմից քարեր նետելու և մեքենայի դիմապակին ջարդելու վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով արված հրապարակումների առթիվ ԱՀ ոստիկանության կողմից կատարված դատավարական ստուգման արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի էր ունեցել 2021թ. մարտի լույս 29-ի գիշերը, երբ ՀՀ Սյունիքի մարզի բնակիչ Հ.Հ.-ն իր «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով անցնում էր Շուշի-Գորիս ճանապարհի 8.5-րդ կիլոմետրը:

Դեպքի վայր հանդիսացող տեղանքի զննությամբ պարզվել է, որ դրա աջակողմյան հատվածում առկա է 5-6 մետր բարձրությամբ թեքվածք, որի գագաթային մասից ձգվում է մոտ 100 մետր երկարությամբ ժայռանման տեղանք` քարաթափման պարբերական դեպքերի հետքերով, որը ուղիղ թափվում է ճանապարհի երթևեկելի մասը: Տրանսպորտային միջոցի վարորդը գրավոր բացատրությամբ պարզաբանել էր, որ դեպքի պահին ճանապարհի երթևեկելի մասում այլ մեքենա չի եղել, մարդ չի նկատել և քանի որ մեքենայի դիմապակին վնասվել էր հենց աջ հատվածում, ինքը ևս ենթադրել է, որ դա քարաթափման հետևանք էր: Երբ Բերձոր քաղաքի մոտակայքում կանգնեցրել էր մեքենան և ստուգել դիմապակու վնասվածքի աստիճանը, հայտնաբերել է ավազի հատիկներ ու հողի մնացորդներ:

Նկատի ունենալով, որ դեպքի կապակցությամբ կատարված ստուգմամբ չեն պարզվել ուրիշի գույքը վնասելու կամ ոչնչացնելու ենթադրյալ հանցավոր արարքի մասին վկայող բավարար տեղեկություններ և ձեռք բերված փաստական տվյալները վկայել են, որ Հ.Հ.-ի տրանսպորտային միջոցի դիմապակին վնասվել էր քարաթափման հետևանքով, ուստի 20.04.2021թ. հետաքննության մարմնի կողմից որոշում է կայացվել ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (հանցադեպի բացակայություն) նախատեսված հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

ԱՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31