«Hope For Armenia and Teach For Armenia», – հենց այս խոսքերով Քիմ Քարդաշյանը, Շերը, Սերժ Թանկյանը, Էրիկ Իսրայելյանը, Սամ Սիմոնյանը, ինչպես նաև մի շարք այլ ականավոր սփյուռքահայ գործիչներ կոչ են անում միանալ «Դասավանդի’ր, Հայաստան»-ի նախաձեռնությանը՝ ընդլայնելու Հայաստանի և Արցախի աշակերտների կրթական հնարավորությունները։
Ըստ այդմ, վաղը՝ մայիսի 7-ին, մեկնարկելու է «Դասավանդի’ր, Հայաստան» հիմնադրամի «Hope For Armenia: A Springtime Debut» առցանց տեղեկատվական միջոցառումը, որի ընթացքում Հիմնադրամի Ուսուցիչ-առաջնորդները, ոորոնք թողել են իրենց առօրյան ու միացել հեռավոր գյուղերում դասավանդելու առաքելությանը, կիրականացնեն առցանց շրջագայություն դեպի Հայաստան և հետպատերազմյան Արցախ, կծանոթացնեն իրենց դպրոցների հետ և կներկայացնեն կատարված աշխատանքները:
Այս շարժմանն են միացել աշակերտներ ու ուսուցիչներ՝ մոտ 100 համայնքներից, երիտասարդ մասնագետներ, բարերարներ և համաշխարհային մեծության աստղեր։
Կարդացեք նաև
«Դասավանդի’ր, Հայաստան» հիմնադրամ