«Առաջին անգամ եմ ասում։ Պատերազմի ժամանակ մի քանի դեպքեր եղան, երբ բարձրաստիճան միջազգային կառույցներն ինձ հետ կապվեցին, ասացին՝ եթե համաձայն ես, մենք Ադրբեջանի հետ էլ խոսենք, դուք երկուսով ձեր երկրներին կոչ արեք դադարեցնել ռազմական գործողությունները»,-Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակի վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2020թ․-ի տարեկան հաղորդման քննարկման ժամանակ այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նա պատմեց․ «Վերապահում արեցի, որ իրականում Ադրբեջանն է սանձազերծել եւ տանում առաջ, բայց որպես ՄԻՊ՝ այո, պատրաստ եմ դիմել մեր կառավարությանը։ Հետադարձ ոչ մի արձագանք որեւէ դեպքում չեղավ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ