Լրահոս
Օրվա լրահոսը

«Չհասկացա, ես էլ գիշերները չէի քնում, մտածում էի ոնց իր հետ հանդիպե՞մ»․ Թաթոյանը՝ Ադրբեջանի օմբուդսմանին

Մայիս 06,2021 12:09

«Իմ քայլի» պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակի վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2020թ․-ի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ այսօր ԱԺ նիստում ՄԻՊ Արման Թաթոյանից հետաքրքրվեց՝ միջազգային կառույցների հետ շփումներում հնչո՞ւմ են պնդումներ, որ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը եւս այցելի հայ ռազմագերիներին եւ իրավիճակի վերաբերյալ զեկույց կազմի կամ հայտարարություն անի։

Արման Թաթոյանը պատասխանեց․ «Ասել եմ, որ պատրաստ եմ, ես պաշտոնատար անձ եմ՝ միջազգային բարձր ճանաչված կարգավիճակով։ Ադրբեջանը չունի այդ կարգավիճակը, այլ ունի B  կարգավիճակ, հետեւաբար միջազգային հանրությունն Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարին չի ընդունում որպես անկախ։ Բացի այդ, իրենք անընդհատ զեկույցներ են տալիս միջազգային կառույցներին ու ասում, թե ամեն ինչ հիանալի է։ Կարդում ես՝ թվում է, թե մեր տղաներն այնտեղ «դրախտում» են գտնվում։ Երբ ժամանակին ասացի, որ պատրաստ եմ Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպել, հիմա էլ եմ ասում, որ պատրաստ եմ։ Որեւէ մեկի հետ հանդիպելու եւ աշխատելու բարդույթ չունեմ, ի՞նչ է եղել։ Բայց Ադրբեջանի հանձնակատարը միանգամից հայտարարեց, թե ես «էժանագին շոու» եմ կազմակերպել, հետո էլ ասաց, որ եթե այդքան շատ է ուզում հանդիպել, թող իր իշխանություններին ասի Արցախը դեօկուպացնեն, նոր ես կմտածեմ հանդիպելու մասին․․․չհասկացա, ես էլ գիշերները չէի քնում, մտածում էի ոնց իր հետ հանդիպե՞մ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31