Լրահոս
Օրվա լրահոսը

1991 թվականից մինչ այսօր ես ոչ մի նախկինի ու այսօրվա իշխանության չեմ ուզում տեսնել. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան. «Հրապարակ»

Մայիս 06,2021 12:13

Հանրապետության 2-րդ քաղաք Գյումրին եւ Շիրակի մարզը մշտապես հանդես են եկել որպես ընտրական «քինդեր-սյուրպրիզներ»։ Սա այն մարզն է, որը 2013 թվականին ընտրեց ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին, նախորդ անգամ էլ գործող նախագահ Սերժ Սարգսյանը Շիրակից անհամեմատ քիչ ձայներ ստացավ։ Պատահական չէ, որ ընտրարշավին մասնակցող քաղաքական ուժերի համար Գյումրին շատ կարեւոր է լինելու։

Մենք փորձեցինք պարզել, թե Շիրակի մարզում եւ Գյումրիում սկսված նախընտրական գործընթացներն ինչպես են ընթանում, ովքեր են լինելու այստեղ հիմնական ուժերի, հատկապես՝ ընդդիմության, պատասխանատուները եւ նախընտրական շտաբների պետերը։

Զրուցեցինք  Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ։

– Ընտրությունների ենք հունիսի 20-ին, Գյումրու, Շիրակի, առհասարակ, քվեն շատ կարեւոր է։ Շիրակում ի՞նչ տրամադրություններ են։

– Խառը։

– Իշխող կուսակցությանը՝ ՔՊ-ին, պաշտպանողներ կա՞ն։

– Կան։ Ցավոք։

– Այն, որ 2-րդ եւ 3-րդ նախագահներն առանձին-առանձին են հանդես գալու, ըստ Ձեզ, կպառակտի՞ նրանց համակիրներին։

– Ես չեմ կարծում, թե երկրորդ եւ երրորդ նախագահները շատ մեծ համակիրներ ունեն Գյումրիում, եւ բնավ կողմնակիցը չեմ, որ երկրորդ եւ երրորդ նախագահները մտնեն գործընթացի մեջ, որովհետեւ ի սկզբանե ասել եմ եւ կարծիքս հեշտությամբ չեմ փոխում։ Ես ոչ մի նախկին չեմ ուզում տեսնել, չեմ ուզում տեսնել նաեւ այսօրվա իշխանությանը։ 1991 թվականից մինչ այսօր ես ոչ մի նախկինի ու այսօրվա իշխանության չեմ ուզում տեսնել։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31