Իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ադրբեջանցիները դադարել են մեկնաբանություններ թողել իր գրառումների տակ այն բանից հետո, երբ ինքը հայտնել է, որ մայիսի 20-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացնելու Ադրբեջանի դեմ իր բողոքի վերաբերյալ: Նա ենթադրել է, որ ընդհուպ մինչև դատարանի որոշման օրը, ադրբեջանցիները կլռեն, իսկ երբ դատարանն իր օգտին որոշում կայացնի, նորից կսկսվի մեկնաբանությունների տարափը:
«Ի՞նչ է դա նշանակում: Որ համացանցում չկան ադրբեջանցիներ, որոնք պարզապես արտահայտում են իրենց անձնական կարծիքը: Ադրբեջանցի բոլոր մեկնաբանողները պարզապես բոտեր են և աշխատում են միայն խմբերով և միայն վերևից հրամանով: Նրանք կարող են լինել կամ ադրբեջանական անուններով, կամ հայկական, բայց միայն հրամանով: Նրանց երկրում ամբողջությամբ վերացված է անձնական կարծիքը, և ահաբեկված ժողովուրդն առանց իշխանությունների համաձայնության անգամ ռիսկի չի դիմում վերցնել ու արտահայտվել:
Եթե անգամ առանձին վերցրած մի ադրբեջանցի, որն օրինակ վաղուց ապրում է Ռուսաստանում հանկարծ կորցնի զգոնությունը և արտահայտվի, ապա Բաքվից անհապաղ ձերբակալված հորից կամ եղբորից ստացված զանգը նրան կհիշեցնի, որ հայրենիքն իր մասին չի մոռացել: Նրանք այնտեղ իսկապես ապրում են ինչպես Հյուսիսային Կորեայում: Միայն մեկ՝ Քյուրդախանի բանտում, որտեղ ինձ պահում էին, 4500 բանտարկյալների 90%-ը քաղբանտարկյալներ էին: Սեփական քաղաքացիները: Ֆեյսբուքում գրառման համար, Ալիևի ընտանիքի մասին ոչ բավականաչափ հարգալից արտահայտվելու համար, որևէ պաշտոնյայի իր բնակարանը կամ հողը չտալու համար, կայանատեղիում դատախազի մուտք փակելու համար»,- գրել է Լապշինը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Ալեքսանդր Լապշինի ֆեյսբուքյան էջից