Լրահոս
Օրվա լրահոսը

Էստեղ, իրականում՝ կա՛մ հրաժարականն էր, կա՛մ հեռանալն էր, կա՛մ ինքնասպան լինելը: Փաշինյանը պետք է պատերազմում պարտվելուց հետո հեռանար. Արամո. «Հրապարակ»

Մայիս 06,2021 11:38

Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարին երեկ ներկա էր նաեւ երգիչ, երգահան Արամոն։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ համագումարին որպես հրավիրյալ է մասնակցում, ու քանի որ կուսակցության հիմնադիրների մեծ մասը սյունեցիներ են, ինքն էլ կիսով չափ սյունեցի է՝ մայրական կողմը Գորիսից է, գենը խոսել է, ու եկել է ծանոթանալու կուսակցության ծրագրի դրույթներին։

Հարցրինք՝ հնարավո՞ր է կուսակցության ծրագրին ծանոթանալուց հետո նաեւ անդամակցի այս քաղաքական ուժին։ Արամոն ասաց․ «Չեմ կարծում, որովհետեւ ես արարող ու ստեղծագործող մարդ եմ։ Չգիտեմ՝ հետագայում ինչ կլինի, բայց ուզում եմ նախ ծանոթանալ, որովհետեւ էս իրավիճակից պետք է դուրս գալ, եւ վերածնվող Հայաստան է պետք մեզ»։

– Եթե չեմ սխալվում, 2018-ի հեղափոխությանը Դուք էլ էիք աջակցում։

– Ես չեմ աջակցել, ես հայտնվեցի սխալ վայրում, սխալ տեղում, սա մի քիչ երկար թեմա է խոսելու, ես եղել եմ մի անգամ հարթակում, եթե ես լինեի աջակից, կարծում եմ՝ հիմա կա՛մ դեպուտատ կլինեի, կա՛մ առնվազն քաղաքապետ։

– Իսկ ի՞նչը Ձեզ մոտ հիասթափություն առաջացրեց։

– Ես սիրում եմ, որ մարդ, երբ որ խոստում է տալիս, երբ որ ինչ-որ բան ասում է, պիտի ճշգրտություն եւ խոսքի կատարումը լինի։ Օրինակ՝ 2018 թվականին Փաշինյանն ասաց, որ երբ վարչապետը հրաժարական է տալիս, նա ԺՊ չի կարող լինել, բայց հիմա ինքը ԺՊ է։ Կամ՝ երբ 2018 թվականին Ռոբերտ Աբաջյանի ֆեյք պապիկին ներկայացրին․․․ մարդ առավոտյան ուրիշ բան է ասում, ցերեկը՝ ուրիշ, երեկոյան՝ ուրիշ։ Չի կարելի։

– Այսքանից հետո ժողովուրդը, ըստ Ձեզ, նորից ձայն կտա՞ այս իշխանություններին։

– Եթե մարդը մտածել գիտի եւ եթե էդ երեք տարվա կինոլենտը հետ տա եւ հասկանա՝ ինչ է խոստացվել, ինչ է արվել, ինչը չի արվել, ինչի ենք հասել, ես կարծում եմ՝ ամենախելոք մարդը պետք է ուղղակի հրաժարվի էս իշխանությունից։ Մենք պարտվել ենք, չէ՞, պատերազմում, Փաշինյանը պետք է պատերազմում պարտվելուց հետո հեռանար։ Ընդհանրապես, նման իրավիճակում Ճապոնիայում խարակիրի էին անում՝ փակում են, կրակում են։ Էստեղ, իրականում՝ կա՛մ հրաժարականն էր, կա՛մ հեռանալն էր, կա՛մ ինքնասպան լինելը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31