Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արցախում ապրած ադրբեջանցիները կարող են ապրել, ունենալ իրավունքներ, բայց ոչ առանձնանալ Արցախի որևէ վարչատարածքային միավորից. Տարոն Սիմոնյան

Մայիս 06,2021 11:25

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը

ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ

Քանի որ, այնուամենայնիվ, կան մարդիկ, որոնք չիմացության կամ իմացության պատճառով պատրաստ են նեղ քաղաքական, անձնական շահերը գերադասել պետական շահերից, փորձեմ ոչ մասնագիտական բառապաշարով ՊԱՐԶԱԲԱՆԵԼ՝ Արցախում ով կարող է օգտվել ինքնորոշման իրավունքից։

Արդյո՞ք Արցախում ապրող հայ ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք։

ԱՅՈ։ Արցախում ապրող հայ ժողովուրդն ունի ինքնորոշման (jus cogens) իրավունք, ինչպես աշխարհի մյուս բոլոր ժողովուրդները (ներքին ինքնորոշում), որոնք ապրում են իրենց բնօրրանում և ենթարկվել, ենթարկվում են կամ կարող են ենթարկվել հիմնարար իրավունքների սահմանափակումների որևէ այլ ժողովրդի ռազմաքաղաքական իշխանության կողմից (արտաքին ինքնորոշում)։

Արդյո՞ք Արցախի տարածքի և ժողովրդի նկատմամբ Ադրբեջանն ունի որևէ իրավունք։
ՈՉ։ Ադրբեջանը՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն (միջազգային իրավունքի սուբյեկտ), երբևէ չի ունեցել, չունի և չի կարող ունենալ որևէ իրավունք Արցախի տարածքի և ժողովրդի նկատմամբ։

Արդյո՞ք Արցախի տարածքում երբևէ ապրած ադրբեջանցիներն իրավունք ունեն անկախանալ կամ միանալ Ադրբեջանին։
ՈՉ։ Արցախում ապրած ադրբեջանցիները՝ որպես ազգային, կրոնական փոքրամասնություն, կարող են ապրել, ունենալ իրավունքներ, կրել պարտականություններ, բայց ոչ առանձնանալ Արցախի որևէ վարչատարածքային միավորից։

Արդյո՞ք Արցախի ժողովուրդն իրավունք ունի ակնկալել օգնություն որևէ այլ պետությունից՝ իր պետության տարածքային ամբողջականության և իր քաղաքացիների սեփականության իրավունքի վերականգնման, իր նկատմամբ ագրեսիա, մարդկության դեմ ուղղված և պատերազմական հանցագործություններ կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու գործում։

ԱՅՈ։ Միջազգային հանրության բոլոր անդամ պետություններն, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը, ունեն միջազգային իրավական (erga omnes) պարտավորություն բոլոր անհրաժեշտ միջոցներով օգնել, պաշտպանել իր ինքնորոշման իրավունքի իրացման համար պայքարող ժողովրդին։

Արդյո՞ք պետության անունից հանդես գալու իրավունք ունեցող հանրային գործիչներն իրավունք ունեն խոսել թեմաներից, որոնցից չեն հասկանում։

ՈՉ։ ՈՉ։ ՈՉ, որովհետև նրանց խոսքն ու գործը վերագրվում է պետությանը, ում ներկայացնում են, և նրանց խոսքի ու գործի հետևանքները կրում են ոչ թե իրենք, այլ պետությունը, ազգը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31