Լրահոս
Օրվա լրահոսը

Պավել Սաֆարյան. Անկախ Հայաստանում չի եղել դեպք, որ տարեկան կտրվածքով պետական պարտքը գերազանցի ՀՆԱ-ի 60 տոկոսը. «168 ժամ»

Մայիս 06,2021 10:54

Հայաստանի պետական պարտքն անցել է 8 մլրդ 650 միլիոն դոլարից՝ գերազանցելով ՀՀ «Պետական պարտքի մասին օրենքով» նախատեսված առավելագույն 60 տոկոս շեմը:

Կառավարությունում նախատեսում են իրականացնել հարկաբյուջետային միջոցառումներ՝ մինչ 2026 թվականը պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 60 տոկոսից նվազեցնելու ուղղությամբ:

Պարտք/ՀՆԱ այս հարաբերակցության ռիսկայնությունն ու հնարավոր տնտեսական հետևանքները հասարակական, քաղաքական ու մասնագիտական քննարկումների ծիրում են։ ՀՀ ֆինանսների նախարարի նախկին առաջին տեղակալ Պավել Սաֆարյանի գնահատմամբ, սակայն, այդ քննարկումները ոչ միշտ են բուն խնդրին առնչվում, քանի որ քննարկումների առարկա են դառնում հետևանքները, և ոչ թե՝ պատճառները։

Պավել Սաֆարյանին խնդրեցինք գնահատել գործող կառավարության ծախսային և եկամտային քաղաքականությունը, ինչին ի պատասխան՝ նա նշեց․ «Ծախսային քաղաքականությունը գործող իրավական դաշտում փոփոխության առումով շատ ճկուն չէ. գործադիր մարմնի հնարավորություններն այդ բնագավառում չեն գերազանցում պետական բյուջեի ամբողջ ծախսերի 10 տոկոսը: Եվ պատահական չէ, որ հենց այդ 10 տոկոսի շրջանակներում կառավարության կողմից կայացված որոշումների զգալի մասը ենթարկվում է քննադատության:

Քննադատության պատճառները տարբեր են. մի դեպքում, ինչպես, օրինակ, պարգևավճարների (միգուցե հավելավճարների) տրամադրման և պարեկային ծառայության աշխատավարձերի բարձրացման հարցերում տրված հիմնավորումները խոցելի են, մյուս դեպքերում՝ վերջին տարիներին պետության ծախսային քաղաքականության բնագավառում նկատվում է թափանցիկության և հրապարակայնության նվազում»:

Իսկ թե վերջին տասնամյակներում հիշո՞ւմ է նման տարի, երբ մեր պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը հատել է 60 տոկոսի շեմը՝ մեր հարցին ի պատասխան էլ՝ Պավել Սաֆարյանն ասաց․«Անկախ Հայաստանում չի եղել դեպք, որ տարեկան կտրվածքով պետական պարտքը գերազանցի ՀՆԱ-ի 60 տոկոսը»։

Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31