Հայաստանի մշտական բնակչության թվաքանակն ավելացել է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 963 հազար 900 մարդ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մշտական բնակվողների թիվը 2 մլն 956 հազար 900 էր, այսինքն` 2021 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակչության թվաքանակը 7000-ով է ավելացել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց նաեւ, որ մեկ տարվա ընթացքում բնակիչների թվաքանակը պակասել է ՀՀ գրեթե բոլոր մարզերում: Մյուս կողմից՝ մարզերի բնակիչների մեծ մասը տեղափոխվում է Երեւան, որտեղ եւ բնակություն է հաստատում:
Նշենք, որ Երեւանի բնակչության թվաքանակը 4900-ով ավելացել է: Ահա Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ մարզերը համաչափ զարգացնելու արդյունքը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։