Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ նախագահի վերջին որոշումը սառը ցնցուղ էր ժողովրդավարության բաստիոնին սպասողական հայացք ուղղած միլիոնավոր մարդկանց համար. «Հայաստանի Հանրապետություն»

Մայիս 06,2021 09:00

Առողջ մարդկային բանականությունը հուշում է, որ քաղաքակիրթ աշխարհի անունից հանդես եկող պետություններն առնվազն կդատապարտեին նման արյունալի պատերազմի հրահրումը եւ ադրբեջանաթուրքական հանցավոր գործողությունները, որոնք այսօր էլ շարունակվում են: Սակայն պատերազմի ընթացքում ագրեսորին ագրեսիայի ենթարկվածի հետ հավասարեցնելու, ըստ էության՝ պատերազմը կանխելու ուղղությամբ առարկայական ջանքեր չգործադրելու հետեւանքով Արցախում ունեցանք հերթական հումանիտար աղետը՝ հազարավոր զոհեր եւ տասնյակ հազարավոր գաղթականներ:

Թվում էր, որ գոնե հիմա Ադրբեջանին կդատապարտեն կատարվածի համար եւ, զուտ ձեւական կողմն ապահովելու համար, պատժամիջոցներ կսահմանվեն: Սակայն ԱՄՆ նախագահի վերջին որոշումը սառը ցնցուղ էր ժողովրդավարության բաստիոնին սպասողական հայացք ուղղած միլիոնավոր մարդկանց համար:

Ջո Բայդենը Կոնգրեսին տեղեկացրել է, որ իր վարչակազմը երկարացնում է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման կասեցումը, ինչը թույլատրում է ԱՄՆ-ին ուղիղ ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31