Անկախ նրանից, թե որքան ժամանակ է իշխանական աթոռին մնալու Նիկոլ Փաշինյանը, նրա թողած «ժառանգությունը» բոլորիս աչքի առաջ է, եւ այդ առումով ոչինչ չի փոխվի: Դա չեն փոխի, մասնավորապես, նրա խոսակցությունները «նախկինների» մասին՝ թեկուզ ներկայիս վարչապետի «անմեղությանը» հավատա մեր երկրի բնակչության մեծ մասը:
Բայց կան ավելի սկզբունքային խնդիրներ՝ ինչպիսին պետք է լինի այն Հայաստանը, որը մենք ուզում ենք կառուցել եւ այն ճանապարհը, որով մենք ցանկանում ենք գնալ: Փորձենք հասկանալ, թե ինչ հիմքեր ենք մենք ստեղծում դրա համար այսօր: Այդ առումով ես ուզում եմ անդրադառնալ ներկայիս իշխանության ընդդիմախոսների մեծ մասի կեցվածքին: Հաճախ եմ ֆեյսբուքում կարդում, թե ինչպես են նրանք «ըմբոշխնում» իրենց պատկերացրած ապագայի տեսարանները. Փաշինյանին տանում են գնդակահարության, նա նվաստացած է եւ սարսափած, իսկ իրենք՝ ընդդիմախոսները, նրան եւ նրա ընտանիքին չեն խղճում: Դա՞ է նրանց ամենակարեւոր տեսլականը:
Եթե դա է, ապա, ձեւափոխելով հայտնի կարգախոսը, կարելի է արձանագրել, որ Հայաստանն ապագա չունի: Դուք կասեք, իհարկե, որ դա բնական ռեակցիա է այն հիստերիայի, որը տարիներ շարունակ բորբոքում էին եւ շարունակում են բորբոքել Փաշինյանը եւ մյուս հեղափոխականները՝ իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար, անդրադարձն է այն ատելության եւ հայհոյանքների, որոնցից բաժին է հասել շատերին՝ անկախ նրանց մեղավորության աստիճանից: Հիմա նրանք, իբր, իրավունք ունեն պատասխանելու նույն ոճով: Այդպիսով, այսօր դրվում են վաղվա հիմքերը՝ վաղվա թույնի, ատելության, իրար ոչնչացնելու մոլուցքի:
Վստահ եմ, որ խորը փոսից մեր երկիրը դուրս են բերելու այն ուժերը, որոնք քարոզելու են հասարակության համախմբում, նիկոլականների եւ հականիկոլականների հաշտեցում: Նման հաշտեցումը հակասում է Փաշինյանի եւ նրա հակառակորդների մեծ մասի քաղաքական սկզբունքներին. «պատժե՛լ, ջարդե՛լ, գնդակահարե՛լ», – բացականչում են նրանք, եւ «հաշտություն» բառը նրանց մեջ ցասում է առաջացնում: Համախմբող ուժերի ձայնն այսօր բարձր չի հնչում, եւ նրանք ոչ մի շանս չունեն առաջիկա արտահերթ ընտրություններում 2-3 տոկոսից ավելի հավաքելու: Իսկ դա աներկբա ցուցիչն է այն իրողության, որ, ընտրությունները, ինչպես էլ ավարտվեն, ճգնաժամը չեն լուծի: Անկախ նրանից, կմնա այս կառավարությունը, թե կձեւավորվի նորը, հունիսի 20-ից հետո գործող իշխանությունը հնարավորություն չի ունենա ամոքել մեր երկրի ստացած խորը վերքերը: Բայց ապագան, կրկնեմ, «հաշտեցնող» ուժերինն է:
Կարդացեք նաև
Երբ կրթված, լուսավորյալ մարդկանց բառապաշարի ամեն երկրորդ բառը «վիժվածքն» է, ես մտածում եմ, որ այդ հաշտեցումը մոտ ապագայի խնդիր չէ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
՝Բանալին ներքին հաշտությունն է՝:
Լիովին համաձայն եմ եւ համոզված եմ, որ սա մեր բոլոր խնդիրների լուծման բանալին է:
Անվտանգության հարցերում երբեք որպես միջոց գերհզոր պետություններին չեմ դիտարկել, գերհզորները ամենակարճ, բայց ոչ ամենաարդյունավետ միջոցն են, դրանք ամենաշատը ցավացրկող են, բայց ոչ բուժող միջոց են, նույնիսկ եթե նրանք մեզ դրանում համոզեն: Ես համոզված եմ, որ միակ արդյունավետ, բայց եւ ամենաբարդ ճանապարհը՝ դա մեր կարգի՝ մեր հնարավորությունների կարգի ազգերի ու ժողովուրդների հետ ռազմավարական դաշինքն է, իսկ ռազմավարականը ծագում է միայն էգզիստենցիալ՝ գոյություն ունենան չունենալու սպառնալիքի ժամանակ, այսինքն՝ մենք պետք է մի ռազմաճակատ ստեղծենք: Եւ իսկապես, ի՞նչ է իրենից ներկայացնում գերհզոր պետությունը, դա մի օրենքով լավ կազմակերպված ժողովուրդների համակարգ է, մենք էլ պետք է սովորենք մեր կարգի տարբեր ազգեր միավորել մի օրենքի շրջանակում եւ այդ օրենքը խախտողներին հակահարված տալու զորավարժություններ անընդմեջ անցկացնել: Մանր թղթադրամներով մեծ գումարներն ավելի արժեք են ներկայացնում, քան մեծ թղթադրամներով նույն գումարը: Բայց մեր մեջ ֆալշ չպետք է լինի եւ մեր ներքին անվտանգության ծառայությունը պետք է հայտնաբերի այդ փչացածներին, որոնք կարող են փչացնել մեր բոլոր առողջներին: Երբ մենք միավորվենք մի ռազմաճակատի մեջ, մենք կդառնանք գերհզոր պետություն կամ վերպետություն կամ կայսրություն, անունը չի կարեւոր, այլ բովանդակությունը եւ միայն այդ ժամանակ կդառնանք գերհզոր կառույց եւ կարող ենք ռազմավարական դաշինք կնքել գործող գերհզորների հետ, եթե մեր օրենքները ընդունելի լինեն բոլոր կողմերի համար:
Ինչ վերաբերում է ներքին քաղաքական կյանքին, ապա հայտնի է, որ ժողովրդի ութսուն տոկոսը կգնա տասը տոկոս առողջների կամ էլ տասը տոկոս փչացածների հետեւից, կախված նրանից, թե ով ամենաքիչը մեկ ձայն ավել կունենա այդ առողջներից կամ փչացածներից: Առողջները՝ անկաշառ, ուրիշին չծառայող քաղաքական ուժերը դեռ մի քանի տոկոս են կազմում, մնացած առողջները այդ ութսունի մեջ են եւ ոչ մի ակտիվություն չեն ցուցաբերում, իսկ փչացածները՝ մալադեց իրենց, տասից ավել տոկոս են կազմում՝ այդ ոչակտիվ առողջների հաշվին: Կարճ ասած, մեր խնդիրն է, այդ չխոսկան, բայց ազնիվ ու անկաշառ առողջներին ակտիվացնելու մեջ է ընդամենը, պետք չի ամբողջ ժողովրդին դուր գալ, ընդամենը ներքին անվտանգության ծառայությունը պետք է հայտնաբերի ոչակտիվ նորմալներին ու զաստավիտով թե խնդրելով ակտիվացնի նրանց: Այնպես որ, սկզբից պետք է ստեղծել Ներքին անվտանգության ծառայություն՝ ՆԱԾ կամ էլ Քաղաքական անվտանգության ծառայություն՝ լավ չի հնչում 🙂
Որպէս տեսութիւն, ո՞վ կրնայ համաձայն չլինել՝ այս խմբագրականի բովանդակութեան:
Ես նոյնանման կոչ մը առաջին անգամ արտայայտեցի, այն օրը երբ Քոչարյանը բանտէն դուրս հանեցին: (Իսկ դեռ մի քանի շաբաթներ առաջ, այ՛ս էջին վրայ իսկ, «առաջարկում» էի ԼՏՊ-Քոչարյան-ՀՅԴ դաշինք մը… )
Սակայն իրականութեան գետնի վրայ, հաւանաբար խմբագիրն ալ լաւ գիտէ, որ գոնէ մինչեւ մի քանի ամիսներ, անկարելի է, անհնար է, որ գոյանայ այդպիսի ներազգային հաշտութիւն (ի դէպ, քանզի էական հարցը ներազգային է, համահայկական, եւ ոչ միայն ներքաղաքական եւ սահմանափակուած Հայաստանով) :
Իսկ թէ ինչո՞ւ, մի քանի ամիս ետք, գոնէ կարելի կը դառնայ այս մասին լրջօրէն յուսալը: Քանի որ ես կը հաւատամ որ յաջորդ իշխանութիւնը՝ ա. չափազանցեալ կերպով հետապնդումների պիտի չենթարկէ փաշինյանն ու փաշինյանականները; բ. վստահաբար նուազ պառակտիչ, թունաւոր խօսքեր պիտի սրսկէ ամէն կողմ՝ թէ քանակային, թէ ծանրութեան առումներով; գ. Առաջին Նախագահին հետ այժմ դաշինք չկազմելի չի նշանակում, որ նա տեղ չի ունենալու, յաջորդ իշխանութեան մէջ կամ մօտը. Փաշինյանէն զատ, ոչ մէկը այդպէս վայրագօրէն չհակադարձեց մարդուն ըսածներուն…