Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքում, որի կեսը 44-օրյա պատերազմի հետեւանքով անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, ադրբեջանցիները գերեզմանատներ են ավերել։ Այս մասին NEWS.am-ին պատմեց Թաղավարդի համայնքապետ Օլեգ Հարությունյանը։
«Հեռադիտակող տեսանք, դեռ կեսն են ավերել, ենթադրում եմ, որ շուտով ամբողջովին կավերեն էլի։ Դե որ սկսել են քանդել, կքանդեն էլի։ Գերեզմանատներն իրենց վերահսկողությանն են անցել, դրանից էլ այդպես են վարվում»,- ասաց Օլեգ Հարությունյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում