«Միջազգային աճող ճնշման, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող պետությունների ջանքերի և ուղղակի հետևողական ու համառ քայլերի շնորհիվ այսօր հայրենիք վերադարձան Ադրբեջանի կողմից պատանդ պահվող ևս 3 հայրենակից։ Մեր ջանքերն այս ուղղությամբ պետք է լինեն միասնական, մեր բոլոր հայրենակիցները պետք է վերադառնան հայրենիք։ Մեր խնդիրն է՝ Ալիևի համար իրական գլխացավանք դարձնել մեր հայրենակիցներին օր ավել Բաքվում պահելը…», ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը: