Լրահոս
Օրվա լրահոսը

Վստահությունը չարաշահելու եղանակով, տարբեր պատրվակներով քաղաքացուց ապրիլ ամսին ստացել է 100.000 ՀՀ դրամ գումար

Մայիս 04,2021 19:40

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ ՀՀ ԶՈՒ զինծառայողը, համացանցի միջոցով ծանոթանալով կին օգտատերերի հետ, տարբեր պատրվակներով նրանցից գումար է շորթում: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից ս/թ մայիսի 3-ին իրացնելով ստացված օպերատիվ տվյալները պարզվել է, որ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակից կրտսեր սերժանտ Ա.Տ.-ն «Facebook» սոցիալական կայքի միջոցով այլ օգտատիրոջ անվան տակ 2020թ-ի մարտ-ապրիլ ամիսներին ծանոթացել է քաղաքացի Ա.Ա.-ի հետ՝ ներկայանալով որպես Հայաստանի Հանրապետության մարզերից մեկում գտնվող բուժհաստատության բժիշկ, վստահությունը չարաշահելու եղանակով, տարբեր պատրվակներով քաղաքացի Ա.Ա.-ից 2020թ-ի ապրիլ ամսին ստացել է ընդհանուր 100.000 ՀՀ դրամ գումար:

Կասկածներ կան, որ կրտսեր սերժանտ Ա.Տ.-ին նման եղանակով հնարավոր է գումարներ փոխանցած լինեն նաև այլ օգտատերեր: Նման քաղաքացիներին խնդրում ենք դիմել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31