Լրահոս
Օրվա լրահոսը

Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալներ ստանալու մեխանիզմ է ներդրվել

Մայիս 04,2021 19:05

Զբոսաշրջության ոլորտի ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրման մեխանիզմի բարելավման նպատակով կատարելագործվել է սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) ծրագիրը, որը հնարավորություն է տալիս ստանալու առավել ճշգրիտ և համապարփակ տեղեկատվություն ներգնա և արտագնա զբոսաշրջիկների թվաքանակի վերաբերյալ, ըստ՝

քաղաքացիության,

սեռա-տարիքային խմբերի,

տրանսպորտային միջոցների

սահմանային անցման կետերի,

այցի տևողության,

զբոսաշրջային կրկնվող այցելությունների քանակի

Հայաստանում ներգնա և արտագնա զբոսաշրջիկների ընդհանուր թվաքանակի հաշվարկման համար նախկինում հիմք էր հանդիսանում սահմանային անցման կետերում ուղևորների հաշվառման արդյունքում արձանագրված` Հայաստան ժամանողների և Հայաստանից մեկնածների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ստացված ՀՀ ԱԱԾ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով, ինչպես նաև 2013թ. «Ժամանողների և մեկնողների ընտրանքային հետազոտության» արդյունքները, ինչը ներկա պայմաններում բավարար ճշգրտություն չէր ապահովում զբոսաշրջության վիճակագրության վարման համար:

Զբոսաշրջության վիճակագրության բարելավման և սահմանային էլեկտրոնային տեղեկատվական համակարգի (ՍԷԿՏ) միջոցով Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակի վերաբերյալ ճշգրիտ տվյալների ստացման, ինչպես նաև ստույգ վիճակագրական տվյալների հիման վրա բարձրորակ հետազոտությունների ու վերլուծությունների իրականացման նպատակով մշակվել և դեռևս 2018 թվականի ապրիլի 12-ին ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության վիճակագրության վարման մեթոդի կատարելագործմանն ուղղված միջոցառումներին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության N14 արձանագրային որոշումը։ Որոշմամբ նախատեսված համապատասխան համակարգչային ծրագրի կիրառման արդյունքում, արդեն իսկ 2020 թվականից սկսած, ներդրվել է առավելագույն ճշգրիտ տվյալներ ստանալու մեխանիզմը Հայաստան այցելած  զբոսաշրջիկների վերաբերյալ։

Ներկայացնում ենք կատարելագործված ՍԷԿՏ համակարգի միջոցով ստացված 2021թ․ առաջին եռամսյակի վիճակագրական տվյալները։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31